Author Archives: Miqayel

Վարդան Մինասյանը գրառում է կատարել` նվիրված Մխիթարյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հենրիխ Մխիթարյանն այսօր` մարտի 3-ին, հայտարարել է Հայաստանի հավաքականում մրցելույթներն ու միջազգային կարիերան ավարրտելու մասին։ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել` նվիրված Մխիթարյանին. «Հայաստանի հավաքականի, ու ընդհանրապես հայազգի ֆուտբոլիստների մասին խոսելիս առաջիններից մեկը, ով գալիս է ֆուտբոլասերների մտքին Հենրիխ Մխիթարյանն է։ Ֆուտբոլիստ, ով իր […]

Ատլետիկոյի երիտասարդական թիմի կիսապաշտպանի ֆանտաստիկ գոլը Ռեալի դեմ խաղում🎥

Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ատլետիկո» Մ-19-ը համառ պայքարում 3:2 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդ» Մ-19-ին։ Հանդիպման հերոս դարձավ «հնդկացիների» 18-ամյա կիսապաշտպան Պաբլո Բարիոսը, ով իր անվան դիմաց 2 գոլ և 1 գոլային փոխանցում գրանցեց։ Հատկապես գեղեցիկ ստացվեց Բարիոսի երկրորդ գոլը, երբ հեռահար հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ, ինչից հետո «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտի լուսատախտակին […]

Այաքսի մարզիչը մտադիր է ամռանը գլխավորել անգլիական գրանդը

«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը, հնարավոր է, հաջորդ մրցաշրջանն սկսի «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկին։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, հոլանդացի մասնագետն անձամբ հետաքրքրված է մանկունյական ակումբը գլխավորելու տարբերակով, այդ պատճառով էլ ակտիվորեն սկսել է սովորել անգլերեն` պատրաստվելով «Յունայթեդի» հետ բանակացություններին։ Հաղորդվում է, որ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Տոտենհեմը» ցանկացել է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել 52-ամյա […]

Բարսելոնան նոր պայմանագիր է առաջարկել Դեմբելեին

«Բարսելոնան» կրկին քայլեր է ձեռնարկում Ուսման Դեմբելեի հետ նոր պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, «բլաուգրանան» նոր առաջարկ է կատարել ֆրանսիացի հարձակվողին։ Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստին պայմանագիր է առաջարկել մինչև 2024 թ. հունիսի 30-ը` տարեկան 8 մլն եվրո աշխատավարձով։ Բացի բուն աշխատավարձից, պայմանագիրը նախատեսելու է նաև տարբեր բոնուսներ։ Հիշեցնենք, որ […]

Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց Հայաստանի հավաքականում մրցելույթներն ավարտելու մասին

Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին և այլևս հանդես չի գա Հայաստանի հավաքականի կազմում. «Սիրելի ընկերներ, Հիշում եմ, երբ առաջին անգամ կրեցի ազգային հավաքականի մարզաշապիկը Պանամայի դեմ ընկերական խաղում և երբ խփեցի առաջին գոլս աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում։ Անկախ դժվարությունից՝ ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն քայլափոխին։ Վերջին […]

Կուման. «Լապորտան ցանկանում էր ազատվել ինձնից. ես նրա նշանակած մարզիչը չէի»

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը քննադատել է ակումբի նախագահ Ժոան Լապորտային. «Նախահագահական ընտրություններից անմիջապես հետո ես զգացի, որ իմ և ակումբի նոր ղեկավարության միջև կապը թույլ է, և նրանք չէին աջակցում ինձ։ Ինձ համար գումարն էական չէր։ Մարզելով «Բարսելոնան»` ես, իրոք, ցանկանում էի հաջողությունների հասնել և մտադիր էի դրա համար անել ամեն ինչ, սակայն […]

Հետ մղված 3 11-մետրանոց! Համբուրգի դարպասապահը ֆանտաստիկ խաղով իր թիմին դուրս բերեց Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ🎥

Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Համբուրգը» «Ֆոլկպարշտադիոն» մարզադաշտում մրցեց «Կարլսրուեի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի ընթացք ստացավ տանտերերի համար, քանի որ «Կարլսրուեի» ֆուտբոլիստները Ֆիլիպ Հայզեի ու Ֆիլիպ Հոֆմանի գոլերի շնորհիվ 50-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2:0 հաշվով։ Այդուհանդերձ, «քաղաքայինները» բաց թողած երկրորդ գոլից ընդամենը 2 րոպե անց մեկ գնդակ հետ բերեցին. աչքի ընկավ Ռոբերտ Գլաթցելը։ 72-րդ […]

Ինձզագի. «Ինտերը հոգեբանական փոսի մեջ է»

Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ինտերը» մրցեց «Միլանի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։ «Ինտերը» վերջին 4 պաշտոնական խաղերում չի կարողանում գոլի հեղինակ դառնալ։ «Ներաձուրիների» չոր շարքը շարունակվում է արդեն 403 րոպե։ Միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագին խոսել է իր թիմի անհաջող շրջանի մասին. «Ես հասկանում եմ, որ եթե թիմդ գոլի հեղինակ չի դառնում 4 […]

Երիտասարդական ՉԼ. Ռեալը պարտվեց Ատլետիկոյին` լքելով պայքարը🎥

Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդ» Մ-19-ն «Ալֆրեդո Դի Ստեֆանո» մարզադաշտում մրցեց «Ատլետիկո Մադրիդ» Մ-19-ի դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական հետաքրքիր և գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «Ատլետիկոյի» հաղթանակով 3:2 հաշվով։ «Հնդկացիների» կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Պաբլո Բարիոսը` դառնալով դուբլի հեղինակ և գոլային փոխանցման հեղինակ, մեկ գնդակ էլ խփեց Սերխի Դիեզ Ռոլդանը։ […]

Իսպանիայի գավաթ. Գուեդեշի հիասքանչ գոլը Վալենսիային դուրս բերեց եզրափակիչ🎥

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Վալենսիան» «Մեստալիա» մարզադաշտում մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա գրանցվեց ընդամենը մեկ գոլ, որը 43-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Գոնսալո Գուեդեշը` հաղթանակ պարգևելով «Վալենսիային»։ Այսպիսով, Պեպե Բորդալասի թիմը հաղթեց ընդհանուր 2:1 հաշվով և 3 տարվա […]

1 1,231 1,232 1,233 1,234 1,235 2,104