Author Archives: Miqayel

Կլարենս Զեդորֆը կրոնափոխ է եղել

«Միլանի» և «Ռեալ Մադրիդի» լեգենդար նախկին կիսապաշտպան Կլարենս Զեդորֆը կրոնափոխ է եղել` ընդունելով մահմեդականություն։ Այդ մասին նախկին ֆուտբոլիստը հայտարարել է Instagram-ի իր էջում` գրելով հետևյալը. «Շնորհակալ եմ բոլոր հաճելի հաղորդագրությունների համար՝ ի պատիվ իմ մահմեդական ընտանիքին միանալու։ Շատ ուրախ եմ միանալ ողջ աշխարհի եղբայրներին ու քույրերին, հատկապես իմ պաշտելի կին Սոֆյային, ով ինձ սովորեցրեց իսլամը […]

Ռայոլան պնդում է, որ Հալանդը տեղափոխվի Բարսելոնա

«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Լրագրող Խոսե Ալվարեսը El Chiringuito TV-ի ուղիղ եթերում հայտնել է` ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ցանկանում է, որ իր հաճախորդը տեղափոխվի «Բարսելոնա» և նույնիսկ պնդում է, որ նա համալրի հենց կատալոնական ակումբի շարքերը։ Դրան հակառակ, ֆուտբոլիստի հայրը` Ալֆ-Ինգե Հականդը, ցանկանում է իր որդուն տեսնել «Ռեալ Մադրիդի» […]

Տոտենհեմը պատրաստ է Ինտերի պաշտպանին տարեկան 6.5 մլն եվրո աշխատավարձ վճարել

«Ինտերի» կենտրոնական պաշտպան Ստեֆան դե Վրեյը, հնարավոր է, կարիերան շարունակի անգլիական Պրեմիեր լիգայում։ Football.London-ը, հղում կատարելով Inter Live-ին, հայտնում է, որ հոլանդացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»։ Աղբուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբը պատրաստ է 30-ամյա ֆուտբոլիստին առաջարկել 4 տարվա պայմանագիր` տարեկան 6.5 մլն եվրո աշխատավարձով։ Հաղորդվում է, որ «ներաձուրիները» Դե Վրեյի վաճառքից ցանկանում են ստանալ նվազագույնը […]

Պոգոնը ջախջախեց Ռադոմյակին. Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը🎥

Լեհական Էկստրակլասայի 24-րդ տուրի շրջանակում «Պոգոն Շեցինը» սեփական հարկի տակ մրցեց «Ռադոմյակ Ռադոմի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «Պոգոնն» ուներ տարածքային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Կոստա Ռունյայիչի թիմը մրցակցին ջախջախեց 4:0 հաշվով։ Շեցին քաղաքը ներկայացնող ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Կամիլ Դրիգասը, Կոնստանտինոս Տրիանտաֆիլոպուլոսը, Մատեուշ Լեգովսկին ու Ժան Կառլոսը։ Այս հաղթանակից հետո «Պոգոնը» […]

Պաշտոնական. Բարսելոնան գնեց Ռասինգի 18-ամյա ֆուտբոլիստին

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ռասինգի» կիսապաշտպան Պաբլո Տորեին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի 2022 թ. հուլիսի 1-ից։ «Բլաուգրանան» 18-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել է 5 մլն եվրո, որը հետագայում կարող է հասնել մինչև 20 միլիոնի։ Ֆուտբոլիստի պայմանագրում լինելու է նաև հրաժարագնի […]

Ինտերը վերադառնում է. «ներաձուրիները» ջախջախեցին Սալերնիտանային🎥

Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 28-րդ տուրը, որի առաջին խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Սալերնիտանայի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում Սիմոնե Ինձզագիի թիմն ուներ տոտալ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ տանտերերը մրցակցին ջախջախեցին 5:0 հաշվով։ «Ներաձուրիների» կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, երկու գոլ էլ խփեց Էդին Ջեկոն։ Նշենք, որ «Ինտերը» վերջին […]

Պոգոն Շեցին – Ռադոմյակ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Լեհական Էկստրակլասայի 24-րդ տուրի շրջանակում «Պոգոնը» Շեցինի «Քաղաքային» մարզադաշտում կմրցի «Ռադոմյակի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Բարսելոնան շքեղ պայմաններով պայմանագիր է առաջարկել Հալանդին

«Բարսելոնան» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «բլաուգրանան» նորվեգացի կիսապաշտպանին առաջարկել է 5 տարվա պայմանագիր, որի ընթացքում նա վաստակելու է ընդհանուր 195 մլն եվրո աշխատավարձ։ Նշվում է, որ Հալանդի աշխատավարձը տարեց տարի աճելու է` 20 մլն եվրոյից հասնելով մինչև 55 մլն։ Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբն այս […]

Ենիսեյի պաշտպանի շրջադարձ հարվածով անհավանական գոլը Լոկոմոտիվի դեմ խաղում🎥

Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում երկրորդ դիվիզիոնը` ՖԱԼ-ը ներկայացնող «Ենիսեյը» հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» նկատմամբ` դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ։ 25-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Ենիսեյի» պաշտպան Վալերի Կիչինը շրջադարձ հարվածով դարձավ պարզապես անհավանական գոլի հեղինակ` բացելով խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Միայն մեկ ակումբ է պաշտոնապես ամբողջությամբ դուրս եկել Սուպերլիգայից

Անցնող օրերին կրկին արդիական է եվրոպական Սուպերլիգայի թեման։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, Սուպերլիգայի հիմնադիր-ակումբներից միայն «Ինտերն» է պաշտոնապես ամբողջությամբ դուրս եկել մրցաշարից։ Բանն այն է, որ միլանյան ակումբի ղեկավարության` Սուպերլիգային միանալու ստորագրած պայմանագրում ներառված է եղել մրցաշարը լքելու հատուկ կետ։ Հատկանշական է, որ «Ինտերը» Սուպերլիգային միացած ակումբներից միակն է եղել, որի հետ կնքված պայմանագրում եղել […]

1 1,229 1,230 1,231 1,232 1,233 2,104