Բարսելոնան նոր պայմանագիր է առաջարկել Դեմբելեին

Բարսելոնան նոր պայմանագիր է առաջարկել Դեմբելեին

03/03/2022 - 16:22

«Բարսելոնան» կրկին քայլեր է ձեռնարկում Ուսման Դեմբելեի հետ նոր պայմանագիր կնքելու ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, «բլաուգրանան» նոր առաջարկ է կատարել ֆրանսիացի հարձակվողին։

Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստին պայմանագիր է առաջարկել մինչև 2024 թ. հունիսի 30-ը` տարեկան 8 մլն եվրո աշխատավարձով։

Բացի բուն աշխատավարձից, պայմանագիրը նախատեսելու է նաև տարբեր բոնուսներ։

Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեի ու «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023