Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Միլան Մ-19»-ը սեփական հարկի տակ մրցում է ՊՍԺ Մ-19-ի դեմ։ «Ռոսոներիների» կազմից հանդիպմանը մասնակցում է նաև 15-ամյա հարձակվող Ֆրանչեսկո Կամարդան, ով 10-րդ րոպեին շրջադարձ հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։ Նշենք, որ Կամարդան ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացնում է 11-րդ հանդիպումը և խփել է արդեն 7 […]
Ավելին
Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Զալցբուրգ Մ-19»-ը D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Բենֆիկայի» Մ-19 թիմի դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Ավստրիական ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև 18-ամյա եզրային պաշտպան Մարկ Գևորգյանը, ով 87-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Թիմ Պաումգարտներին։ Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. «Ռեալ Սոսիեդադ Մ-19» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարի 1/8 եզրափակիչում հոլանդական «ԱԶ Ալկմար Մ-19»-ը հյուրընկալվելիս 3:0 հաշվով անակնկալ հաղթանալ տոնեց «Բարսելոնա Մ-19»-ի նկատմամբ։ 56-րդ րոպեին 17-ամյա կիսապաշտպան Կես Սմիթը դաշտի կենտրոնից կատարած անհավանական հարվածով բացեց հաշիվն ու առաջ մղեց «Ալկմարին»` դառնալով ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Հավելենք, որ մրցաշարի 1/4 եզրափակիչում «ԱԶ Ալկմարը» մրցելու է «Ռեալ Մադրիդի» մինչև 19 տարեկանների թիմի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարի վերջին` 6-րդ տուրում «Զալցբուրգ» Մ-19-ը E խմբի շրջանակում հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտեց «Միլանի» Մ-19 տարեկանների թիմին։ Ավստրիական ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև 17-ամյա հայազգի եզրային պաշտպան Մարկ Գևորգյանը։ Գևորգյանը 48-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Զեթենի Յանոյին։ Չնայած պարտությանը` «ցլերը» E խմբում զբաղեցրին 2-րդ հորիզոնականն ու պայքարը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի երիտասրադական մրցաշարի եզրափակիչի շրջանակում «Բենֆիկա» Մ-19-ը մրցեց «Զալցբուրգ» Մ-19-ի դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից պորտուգալական ակումբն ուներ տոտալ առավելություն ու մրցակցին չթողեց քարը քարի վրա` ջախջախելով 6:0 հաշվով։ «Արծիվների» կազմից Էնրիկե Արաուխոն դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ Մարտիմ Նետուն, Չեր Նդուրը և Լուիշ Սեմեդուն աչքի ընկան մեկական անգամ։ Նշենք, որ «Բենֆիկան» պատմության մեջ առաջին անգամ […]
Ավելին
Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 1/2 կիսաեզրափակիչի շրջանակում «Յուվենտուս» Մ-19-ը 11-մետրանոցներով պարտվեց «Բենֆիկա» Մ-19-ին. հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով։ Հանդիպման 73-րդ րոպեին թուրինյան ակումբի կազմից ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ 19-ամյա ձախ պաշտպան Ռիկարդո Տուրիկիան` հաշիվը դարձնելով 2:2։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ապրիլի 22-ին կայացան Երիտասարդական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի հանդիպումները։ Նախ պայքարի մեջ մտան «Յուվենտուս» Մ-19-ն ու «Բենֆիկա» Մ-19-ը։ Պորտուգալական ակումբը «ծեր սենյորայի» համար սառը ցնցուղ էր պատրաստել հանդիպման մեկնարկում, քանի որ արդեն 10-րդ րոպեին հաղթում էր 2:0 հաշվով. աչքի ընկան Մարտիմ Նետուն ու Լուիշ Սեմեդուն։ Հանդիպման 35-րդ րոպեին «արծիվները», ինչպես ամրոպ անամպ երկնքում, մնացին 10 հոգով. […]
Ավելին
Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ատլետիկո» Մ-19-ը համառ պայքարում 3:2 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդ» Մ-19-ին։ Հանդիպման հերոս դարձավ «հնդկացիների» 18-ամյա կիսապաշտպան Պաբլո Բարիոսը, ով իր անվան դիմաց 2 գոլ և 1 գոլային փոխանցում գրանցեց։ Հատկապես գեղեցիկ ստացվեց Բարիոսի երկրորդ գոլը, երբ հեռահար հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ, ինչից հետո «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտի լուսատախտակին […]
Ավելին
Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդ» Մ-19-ն «Ալֆրեդո Դի Ստեֆանո» մարզադաշտում մրցեց «Ատլետիկո Մադրիդ» Մ-19-ի դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական հետաքրքիր և գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «Ատլետիկոյի» հաղթանակով 3:2 հաշվով։ «Հնդկացիների» կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Պաբլո Բարիոսը` դառնալով դուբլի հեղինակ և գոլային փոխանցման հեղինակ, մեկ գնդակ էլ խփեց Սերխի Դիեզ Ռոլդանը։ […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023