Երիտասարդական ՉԼ. Ռեալը պարտվեց Ատլետիկոյին` լքելով պայքարը🎥

Երիտասարդական ՉԼ. Ռեալը պարտվեց Ատլետիկոյին` լքելով պայքարը🎥

03/03/2022 - 10:43

Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդ» Մ-19-ն «Ալֆրեդո Դի Ստեֆանո» մարզադաշտում մրցեց «Ատլետիկո Մադրիդ» Մ-19-ի դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական հետաքրքիր և գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «Ատլետիկոյի» հաղթանակով 3:2 հաշվով։

«Հնդկացիների» կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Պաբլո Բարիոսը` դառնալով դուբլի հեղինակ և գոլային փոխանցման հեղինակ, մեկ գնդակ էլ խփեց Սերխի Դիեզ Ռոլդանը։

«Արքայական» ակումբի գոլերը խփեցին Դավիդ Գոնսալեսն ու Մարվելը։

Այսպիսով, «Ատլետիկո Մադրիդը» նվաճեց երիտասարդական Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Բորուսիա Դորտմունդի» Մ-19 տարեկանների թիմի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023