Իսպանիայի գավաթ. Գուեդեշի հիասքանչ գոլը Վալենսիային դուրս բերեց եզրափակիչ🎥

Իսպանիայի գավաթ. Գուեդեշի հիասքանչ գոլը Վալենսիային դուրս բերեց եզրափակիչ🎥

03/03/2022 - 02:29

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Վալենսիան» «Մեստալիա» մարզադաշտում մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա գրանցվեց ընդամենը մեկ գոլ, որը 43-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Գոնսալո Գուեդեշը` հաղթանակ պարգևելով «Վալենսիային»։

Այսպիսով, Պեպե Բորդալասի թիմը հաղթեց ընդհանուր 2:1 հաշվով և 3 տարվա դադարից հետո կրկին դուրս եկավ Իսպանիայի գավաթի եզրափակիչ։

«Չղջիկները» ապրիլի 23-ին Սևիլիայի «Լա Կարտուխա» մարզադաշտում կմրցեն «Բետիս» – «Ռայո Վալեկանո» զույգի հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023