Կուման. «Լապորտան ցանկանում էր ազատվել ինձնից. ես նրա նշանակած մարզիչը չէի»

Կուման. «Լապորտան ցանկանում էր ազատվել ինձնից. ես նրա նշանակած մարզիչը չէի»

03/03/2022 - 14:05

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը քննադատել է ակումբի նախագահ Ժոան Լապորտային.

«Նախահագահական ընտրություններից անմիջապես հետո ես զգացի, որ իմ և ակումբի նոր ղեկավարության միջև կապը թույլ է, և նրանք չէին աջակցում ինձ։

Ինձ համար գումարն էական չէր։ Մարզելով «Բարսելոնան»` ես, իրոք, ցանկանում էի հաջողությունների հասնել և մտադիր էի դրա համար անել ամեն ինչ, սակայն Լապորտան ցանկանում էր ազատվել ինձնից, քանի որ նա չէր նշանակել ինձ։

Լապորտան բազմիցս ինձ ասել է, որ չի հրավիրի Խավիին, քանի որ նա չունի բավարար փորձ, սակայն նրան պետք էր այնպիսի մեկը, ում հետևում կարելի է թաքնվել»,- հոլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Ռոնալդ Կումանը «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ եղել է 2020 թ. օգոստոսից մինչև 2021 թ. հոկտեմբեր, ինչից հետո նրան փոխարինեց Խավին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023