Բարսելոնան շքեղ պայմաններով պայմանագիր է առաջարկել Հալանդին

Բարսելոնան շքեղ պայմաններով պայմանագիր է առաջարկել Հալանդին

04/03/2022 - 18:24

«Բարսելոնան» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «բլաուգրանան» նորվեգացի կիսապաշտպանին առաջարկել է 5 տարվա պայմանագիր, որի ընթացքում նա վաստակելու է ընդհանուր 195 մլն եվրո աշխատավարձ։

Նշվում է, որ Հալանդի աշխատավարձը տարեց տարի աճելու է` 20 մլն եվրոյից հասնելով մինչև 55 մլն։

Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբն այս առաջարկը կատարել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի և Հալանդի գործակալ Մինո Ռայոլայի միջև վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Հատկանշական է` Ռայոլան պնդել է, որ կողմերի միջև կնքվելիք հավանական պայմանագրի ամենաօպտիմալ տարբերակը «3+2» ձևաչափն է։

Հաղորդվում է, որ, չնայած 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին», Մինո Ռայոլան կանի ամեն ինչ, որպեսզի իր հաճախորդին համոզի տեղափոխվել հենց «Բարսելոնա»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Խավին ու ակումբի ղեկավարության խորհրդական Յորդի Կրոյֆը մեկնել են Մյունխեն և այնտեղ հանդիպել Էրլինգ Հալանդի հետ։

Ներկա պահին նորվեգացի հարձակվողը Մյունխենում ապաքինվում է մկանային վնասվածքից։

Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 1-ից հետո բոլոր ակումբների համար Էրլինգ Հալանդի հրաժարագինը կազմելու է 75 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Հալանդը «Բորուսայի» կազմում անցկացրել է 20 հանդիպում` դառնալով 23 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023