Կլարենս Զեդորֆը կրոնափոխ է եղել

Կլարենս Զեդորֆը կրոնափոխ է եղել

05/03/2022 - 19:28

«Միլանի» և «Ռեալ Մադրիդի» լեգենդար նախկին կիսապաշտպան Կլարենս Զեդորֆը կրոնափոխ է եղել` ընդունելով մահմեդականություն։

Այդ մասին նախկին ֆուտբոլիստը հայտարարել է Instagram-ի իր էջում` գրելով հետևյալը.

«Շնորհակալ եմ բոլոր հաճելի հաղորդագրությունների համար՝ ի պատիվ իմ մահմեդական ընտանիքին միանալու։

Շատ ուրախ եմ միանալ ողջ աշխարհի եղբայրներին ու քույրերին, հատկապես իմ պաշտելի կին Սոֆյային, ով ինձ սովորեցրեց իսլամը ճանաչել ավելի խորը տեսանկյունից։

Ես չեմ փոխել իմ անունը և կշարունակեմ լինել Կլարենս Զեդորֆ։ Մեծ սեր եմ ուղարկում բոլորին»,- գրել է Զեդորֆը։

Հավելենք, որ Կլարենս Զեդորֆը ֆուտբոլի պատմության միակ ֆուտբոլիստն է, ով 3 տարբեր ակումբների կազմում հաղթել է Չեմպիոնների լիգան։

Նա ակումբային ամենահեղինակավոր մրցաշարը հաղթել է «Աայքսի», «Ռեալ Մադրիդի» ու «Միլանի» կազմում։ Զեդորֆն ընդհանուր առմամբ 4 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023