Վերդերը հաղթեց Յան Ռեգենսբուրգին` նվաճելով Բունդեսլիգայի ուղեգիր🎥

Վերդերը հաղթեց Յան Ռեգենսբուրգին` նվաճելով Բունդեսլիգայի ուղեգիր🎥

15/05/2022 - 19:40

Երկրորդ Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում «Վերդերը» Բրեմենի «Վեզերշտադիոն» մարզադաշտում մրցեց «Յան Ռեգենսբուրգի» դեմ։

Տանտերերը կարողացան հաղթել 2:0 հաշվով։

Օլե Վերների թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Նիկլաս Ֆուլկրուգն ու Մարվին Դուկշը։

Այսպիսով, այս հաղթանակից հետո բրեմենյան ակումբը վաստակեց 63 միավոր ու առաջնությունն ավարտեց 2-րդ հորիզոնականում` մեկ տարի անց վերադառնալով Բունդեսլիգա։

«Յան Ռեգենսբուրգը», 40 միավորով, առաջնությունն ավարտեց 15-րդ հորիզոնականում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023