Բրյուգեն հաղթեց Անտվերպենին` 18-րդ անգամ դառնալով Բելգիայի չեմպիոն🎥

Բրյուգեն հաղթեց Անտվերպենին` 18-րդ անգամ դառնալով Բելգիայի չեմպիոն🎥

15/05/2022 - 18:07

Բելիգիական Պրո լիգայի չեմպիոնական փլեյ-օֆֆ-ի 5-րդ տուրում «Բրյուգեն» հյուրընկալվելիs մրցեց «Անտվերպենի» դեմ` 3:1 հաշվով տոնելով կամային հաղթանակ։

Ալֆրեդ Շյրոդերի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Հանս Վանակենը, Ջեք Հենդրին ու Սարգիս Ադամյանը։

Տանտերերի միակ գոլն էլ խփեց Միխայել Ֆրայը։

Այս հաղթանակից հետո «Բրյուգեն» վաստակեց 49 միավոր և առաջնության ավարտից մեկ տուր առաջ դարձավ Բելգիայի չեմպիոն։

Ակումբն արդեն 18-րդ անգամ է նվաճում չեմպիոնական տիտղոսը։

Նշենք, որ, ըստ Պրո լիգայի կանոնադրության, կանոնավոր առաջնության ավարտից հետո թիմերի վաստակած միավորները կիսվում են։

«Բրյուգեն» կանոնավոր առաջնության ավարտից հետո ուներ 72 միավոր և զբաղեցնում էր միայն 2-րդ հորիզոնականն ու առաջատար «Ունիոն Սենթ Ժիլուային» զիջում էր 5 միավոր։

Չեմպիոնական փլեյ-օֆֆ-ում Ալֆրեդ Շրյոդերի թիմը երկու անգամ հաղթեց «Ունիոն» և չեզոքացրեց միավորների կորուստը։

Հավելենք, որ «Բրյուգեի» կազմում չեմպիոն դարձավ նաև Սարգիս Ադամյանը, ով առաջնության շրջանակում անցկացրած 14 խաղում դարձավ 6 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023