Լևանդովսկին հաստատել է. լեհ ֆուտբոլիստը պատրաստվում է հեռանալ Բավարիայից

Լևանդովսկին հաստատել է. լեհ ֆուտբոլիստը պատրաստվում է հեռանալ Բավարիայից

15/05/2022 - 15:57

Գերմանական Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Վոլֆսբուրգի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։

Հանդիպումից հետո «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ և մտադիր է հեռանալ.

«Հավանաբար սա իմ վերջին հանդիպումն էր «Բավարիայի» կազմում։ Այդ մասին ես չեմ կարող խոսել 100% վստահությամբ, սակայն մեծ է հավանականությունը, որ դա հենց այդպես է։

Ես ակումբի ղեկավարությանն արդեն հայտնել եմ, որ չեմ պատրաստվում երկարաձգել պայմանագիրը։ Ստեղծված իրավիճակին այժմ պետք է լավագույն լուծումը գտնենք։

Հասան Սալիհամիջիչին (խմբ.` «Բավարիայի» սպորտային տնօրենը) ասել եմ, որ եթե իմ տրանսֆերի վերաբերյալ որևէ առաջարկ լինի, պետք է դիտարկենք այն։

Իհարկե, ես դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ «Բավարիայի» հետ, սակայն, ինչպես արդեն ասացի, պետք է բոլոր կողմերի համար լավագույն լուծումը գտնենք։

Ես «Բավարիայից» պայմանագրի երկարաձգման որևէ առաջարկ չեմ ստացել և որոշել եմ հեռանալ»,- լեհ ֆուտբոլիստի խոսքերը մեջվերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Իտալացի ինսայդերը հայտնում է նաև, որ 33-ամյա ֆուտբոլիստի հաջորդ հավանական ակումբը «Բարսելոնան» է, որ լրջորեն հետաքրքված է նրա ծառայություններով։

Աղբյուրի փոխանցմամբ` Լևանդովսկու գործակալ Պինի Զահավին պատրաստվում է ճնշում գործադրել մյունխենյան ակումբի ղեկավարության վրա, որպեսզի որքան հնարավոր է շուտ վաճառեն լեհ հարձակվողին։

Հաղորվդում է, որ «բլաուգրանան» Լևանդովսկու տրանսֆերի հարցում դեռևս բանակցություններ չի վարում «Բավարիայի» հետ, սակայն, ինքը` ֆուտբոլիստը, պատրաստ է ընդունել կատալանոկան ակումբի առաջարկն ու մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր կնքել։

Հավելենք, որ Ռոբերտ Լևանդովսկու ու «Բավարիայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023