Այսօր կկայանա Անգլիայի գավաթի եզրափակիչը
Այսօր` մայիսի 14-ին` Երևանի ժամանակով 19:45-ից սկսած` Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կկայանա Անգլիայի գավաթի 2021/22 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Չելսին» ու «Լիվերպուլը»։ Երկու ակումբներն էլ պայքարն սկսել են մրցաշարի 1/32 եզրափակիչից։ «Չելսին» մինչև եզրափակիչ հասնելը հաղթել է «Չեսթերֆիլդին» (5:1), «Պլիմութին» (2:1), «Լութոն Թաունին» (3:2), «Միդլսբրոյին» (2:0) ու «Քրիսթալ Փելասին» (2:0), իսկ «Լիվերպուլը»` «Շրուսբերի […]