Author Archives: Miqayel

ՉԼ. Փյունիկ – Կլուժ դիմակայության հաղթողի հաջորդ հավանական մրցակիցները որակավորման երկրորդ փուլում

Այսօր` հունիսի 15-ին` Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կկայանա Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Որակավորման առաջին փուլից պայքարը կսկսի «Փյունիկը», որը մրցելու է ռումինական «Կլուժի» դեմ։ Արդեն հայտնի են դարձել այդ դիմակայության հաղթողի հաջորդ հավանական մրցակիները. «Մարիբոր» (Սլովենիա)/«Շախտյոր Սոլիգորսկ» (Բելառուս) «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)/«Տիրանա» (Ալբանիա) «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա)/«Հիբերնիանս» (Մալթա) «Մաքքաբի Հայֆա» (Իսրայել) Հավելենք, որ […]

ԿԼ. Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները որակավորման երկրորդ փուլում

Այսօր` հունիսի 15-ին` Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կկայանա Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Մրցաշարի այդ փուլից պայքարը կսկսի նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան»։ Արդեն հայտնի են դարձել երևանյան ակումբի հավանական մրցակիցները. «Դինամո Թբիլիսի» (Վրաստան)/«Պաիդե» (Էստոնիա) ԲԱՏԷ (Բելառուս) «Կայրաթ» (Ղազախստան) «Ունիվերսիտատեա Կրայովա» (Ռումինիա) «Մաքքաբի Թել-Ավիվ» (Իսրայել) Հավելենք, որ վիճակահանության մեկնարկը […]

ՈՒԵՖԱ-ն մտադիր է ստեղծել ակումբային նոր մրցաշար

ՈՒԵՖԱ-ն ծրագրում է ստեղծել ակումբային նոր մրցաշար։ Ինչպես տեղեկացնում է L’Équipe-ը, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը ցանկանում է նոր մրցաշարն անցկացնել 2024 թ. ամառվանից, որը լինելու է «չորսի եզրափակիչի» ձևաչափով։ Աղբյուրի փոխանցմամբ` սպասվում է, որ մրցաշարին միանշանակ մասնակցելու է Չեմպիոնների լիգայի տվյալ պահի գործող հաղթողը, իսկ թե ինչ հիմքով են ընտրվելու մյուս մասնակիցները, դեռևս պարզ չէ։ […]

ԱԱ-2022. Ձևավորվեցին բոլոր խմբերը

Ավարտվեց Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլը։ Անցնող օրերին հայտնի դարձան մրցաշարի ուղեգիր նվաճաց վերջին երեք հավաքականները` ի դեմս Ուելսի, Ավստրալիայի և Կոստա Ռիկայի։ Այսպիսով, ձևավորվեցին մրցաշարի բոլոր խմբերը, որոնք ունեն հետևյալ տեսքը. Խումբ A – Հոլանդիա, Սենեգալ, Էկվադոր, Քաթար Խումբ B – Անգլիա, ԱՄՆ, Իրան, Ուելս Խումբ C – Լեհաստան, Արգենտինա, Մեքսիկա, Սաուդյան Արաբիա […]

Դրամա Ռոտերդամում. Հոլանդիան 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեց Ուելսի դեմ խաղում🎥

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 4-րդ խմբի 4-րդ տուրում` Ռոտերդամի «Դե Կույպ» մարզադաշտում, մրցեցին հոլանդիայի ու Ուելսի հավաքականները։ «Նարնջագույնները» բավական հարվածային սկսեցին հանդիպումն ու արդեն 23-րդ րոպեի դրությամբ մրցակցին հաղթում էր 2:0 հաշվով. աչքի ընկան Նոա Լանգն ու Կոդի Գապկոն։ Հոլանդացիների ուրախությունը երկար չտևեց, քանի որ «վիշապներն» առաջին կեսում իրենց միակ իրական գոլային դրվագը Բրենան Ջոնսոնի […]

Կոտա Ռիկան հաղթեց Նոր Զելանդիային` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

Քաթարի մայրաքաղաք Դոհայի «Ահմեդ բին Ալի» մարզադաշտում կայացավ ԱԱ-2022-ի միջմայրցամաքային անցումային երկրորդ հանդիպումը, որի շրջանակում մրցեցին Կոստա Ռիկայի և Նոր Զելանդիայի հավաքականները։ Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 3-րդ րոպեին Կոստա Ռիկայի հաղթական գնդակն իր անվան դիմաց գրանցեց Ջոել Քեմբելը։ Այսպիսով, Լուիս Ֆերնանդո Սուարեսի թիմը հաղթեց 1:0 հաշվով և նվաճեց աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։ […]

Գերմանիան ֆանտաստիկ է. «բունդեսմանշաֆթը» գերգոլառատ խաղում հաղթեց Իտալիային🎥

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի 4-րդ տուրում` Մյունխենգլադբախի «Բորուսիա Պարկ» մարզադաշտում, միմյանց դեմ մրցեցին Գերմանիայի ու Իտալիայի հավաքականները։ Հանսի Ֆլիկի թիմը պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց, ինչի արդյունքում Գերմանիան մրցակցին ջախջախեց 5:2 հաշվով։ «Բունդեսմանշաֆթի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Տիմո Վերները, իսկ Իլկայ Գյունդողանը, Յոզուա Կիմիխն ու Թոմաս Մյուլլերն աչքի ընկան մեկական անգամ։ «Սկուադրա աձուրիի» կազմից […]

Անգլիայի կատարյալ ձախողումը. Հունգարիան ջախջախեց «երեք առյուծներին»🎥

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբում` Վուլվերհեմպտոնի «Մոլինիո» մարզադաշտում, միմյանց դեմ մրցեցին Անգլիայի ու Հունգարիայի հավաքականները։ Առաջ ընկնելով` նշենք, որ գերխոշոր անակնկալ գրանցվեց, ու Հունգարիայի հավաքականը պարզապես ֆուտբոլային ապտակ հասցրեց Անգլիային և հաղթեց 4:0 հաշվով։ Մարկո Ռոսիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռոլանդ Շալայը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժոլտ Նագին ու Դանիել Գազդագը։ A […]

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով ցավալի պարտություն կրեց Շոտլանդիայի դեմ խաղում🎥

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 4-րդ տուրում` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, միմյանց դեմ մրցեցին Հայաստանի ու Շոտլանդիայի հավաքականները։ Հանդիպումը հիանալի մեկնարկեց Հայաստանի հավաքականի համար, քանի որ արդեն 7-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը տպավորիչ անցում ձեռնարկեց հարձակման աջ եզրով և հարվածային դիրք դուրս բերեց Վահան Բիչախչյանին, ով էլ մոտ տարածությունից բացեց հաշիվը։ Այդուհանդերձ, մեր […]

Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է Շոտլանդիային🎥

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 4-րդ տուրում` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, միմյանց դեմ են մրցում Հայաստանի ու Շոտլանդիայի հավաքականները։ Առաջին կեսից հետո Շոտլանդիայի հավաքականը հաղթում է 2:1 հաշվով։ Հաշիվը 7-րդ րոպեին բացեց Վահան Բիչախչյանը, սակայն 14-րդ րոպեին Ստյուարտ Արմստրոնգը խփեց հյուրերի պատասխան գնդակը։ 44-րդ րոպեին Արման Հովհաննիսյանը մեկ դրվագում երկու դեղին քարտ […]

1 1,112 1,113 1,114 1,115 1,116 2,104