Կայացել է Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտի վերաբացումը📸
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Աբովյան քաղաքում հանդիսավոր կերպով վերաբացվեց «Քաղաքային» մարզադաշտը։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Հիմնովին վերանորոգված մարզադաշտն այսուհետ կարող է տեղավորել 3100 հանդիսական և ընդունել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հանդիպումներ։ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, խոսելով վերաբացված […]