Կոտա Ռիկան հաղթեց Նոր Զելանդիային` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

Կոտա Ռիկան հաղթեց Նոր Զելանդիային` նվաճելով ԱԱ ուղեգիր🎥

15/06/2022 - 00:57

Քաթարի մայրաքաղաք Դոհայի «Ահմեդ բին Ալի» մարզադաշտում կայացավ ԱԱ-2022-ի միջմայրցամաքային անցումային երկրորդ հանդիպումը, որի շրջանակում մրցեցին Կոստա Ռիկայի և Նոր Զելանդիայի հավաքականները։

Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 3-րդ րոպեին Կոստա Ռիկայի հաղթական գնդակն իր անվան դիմաց գրանցեց Ջոել Քեմբելը։

Այսպիսով, Լուիս Ֆերնանդո Սուարեսի թիմը հաղթեց 1:0 հաշվով և նվաճեց աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։

Նշենք, որ Կոստա Ռիկայի հավաքականը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության շրջանակում ընդգրկվեց մրցաշարի E խմբում ու կմրցի Գերմանիայի, Իսպանիայի և Ճապոնիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023