Ֆրանսիայի մղձավանջը շարունակվում է. «եռագույնները» սեփական հարկի տակ պարտվեցին Խորվաթիային🎥
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 1-ին խմբի 4-րդ տուրում` Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, միմյանց դեմ մրցեցին Ֆրանսիայի ու Խորվաթիայի հավաքականները։ Առաջ ընկնելով` նշենք, որ Դիդիե Դեշամի թիմը չորրորդ հանդիպումն անընդմեջ չկարողացավ հաղթանակ տոնել Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության շրջանակում։ Դեռ ավելին` խորվաթները 5-րդ րոպեին Լուկա Մոդրիչի դիպուկ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ բացեցին խաղի հաշիվն ու այն պահեցին […]