Դրամա Ռոտերդամում. Հոլանդիան 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեց Ուելսի դեմ խաղում🎥

Դրամա Ռոտերդամում. Հոլանդիան 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեց Ուելսի դեմ խաղում🎥

15/06/2022 - 01:17

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 4-րդ խմբի 4-րդ տուրում` Ռոտերդամի «Դե Կույպ» մարզադաշտում, մրցեցին հոլանդիայի ու Ուելսի հավաքականները։

«Նարնջագույնները» բավական հարվածային սկսեցին հանդիպումն ու արդեն 23-րդ րոպեի դրությամբ մրցակցին հաղթում էր 2:0 հաշվով. աչքի ընկան Նոա Լանգն ու Կոդի Գապկոն։

Հոլանդացիների ուրախությունը երկար չտևեց, քանի որ «վիշապներն» առաջին կեսում իրենց միակ իրական գոլային դրվագը Բրենան Ջոնսոնի ջանքերով վերածեցին դարպասի գրավման։

Նախքան ընդմիջման գնալը Լուի վան Գալի սաները կարող էին վերականգնել երկու գնդակի առավելությունը, սակայն 45-րդ րոպեին Վինսենթ Յանսենի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 2:1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում էլ տանտերերը շարունակում էին վերահսկել հանդիպման ընթացնքում ու ակնհայտն էր, որ այն ընթանում է հոլանդացիների սցենարով, սակայն նրանց երկար ժամանակ չէր հաջողվում մեծացնել հաշվի տարբերությունը։

Թվում էր` հանդիպման վերջնամասը կանցնի հանգիստ պայքարում, սակայն կողմերը ողջ դրաման պահել էին խաղավերջի համար։

90+2-րդ րոպեին տանտերերի պաշտպան Տիրել Մալասիան սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Կոնոր Ռոբերտսի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Հորացիու Ֆեսնիկը դրվագը քննարկեց VAR համակարգի պատասխանատուների հետ, ինչից հետո 11-մետրանոց նշանակեց Հոլանդիայի դարպասին, որն անվրեպ իրացրեց Գարեթ Բեյլն ու հաշիվը դարձրեց 2:2։

Այդուհանդերձ, հոլանդացիները հանդիպումը վերսկսեցին դաշտի կենտրոնից և անմիջապես գնդակը հասցրին դեպի մրցակցի կիսադաշտի մատույցներ, որտեղից էլ Դենզել Դունֆրիսը գլխով այն հասցրեց դարպասային հրապարակում գտնվող Մեմֆիս Դեպային, ով էլ արագ կողմնորոշվեց ու գրավեց մրցակցի դարպասը` պարգևելով հաղթանակ «նարնջագույններին»։

Այսպիսով, Հոլանդիայի հավաքականը 3:2 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզեց Ուելսի դեմ խաղում։

Նշենք, որ A դիվիզիոնի 4-րդ խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Լեհաստան 0:1 Բելգիա

Խումբը 4-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. Հոլանդիա – 10 միավոր
  2. Բելգիա – 7 միավոր
  3. Լեհաստան – 4 միավոր
  4. Ուելս – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023