ԿԼ. Հայտնի դարձավ Արարատ – Շկենդիա դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը

ԿԼ. Հայտնի դարձավ Արարատ – Շկենդիա դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը

15/06/2022 - 16:02

Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Ինչպես արդեն հայտնել ենք, որակավորման առաջին փուլից պայքարը կսկսի նաև «Արարատը», որը մրցելու է «Շկենդիայի» (Հյուսիսային Մակեդոնիա) դեմ։

Վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ «Ալաշկերտ» – «Համրուն Սպարտանս» զույգի հաղթողը կմրցի Լատվիան ներկայացնող  «Վալմիերայի» դեմ։

Նշենք, որ «Շկենդիա» – «Արարատ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին` Տետովոյում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 14-ին` Երևանում։

Հավելենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 21-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 28-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023