Պրեմիեր լիգան ներկայացրեց 2022/23 խաղարկության խաղացանկը

Պրեմիեր լիգան ներկայացրեց 2022/23 խաղարկության խաղացանկը

16/06/2022 - 14:45

Անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում հրապարակվել է 2022/23 խաղարկության ողջ խաղացանկը։

Նոր մրցաշրջանը կմեկնարկի 2022 թ. օգոստոսի 5-ին և կավարտվի 2023 թ. մայիսի 28-ին։

Առաջին տուրում կկայանան հետևյալ հանդիպումները.

Օգոստոսի 5

«Քրիսթալ Փելաս» – «Արսենալ», 23:00

Օգոստոսի 6

«Փուլհեմ» – «Լիվերպուլ», 15:30

«Բորնմութ» – «Աստոն Վիլլա», 18:00

«Լիդս» – «Վուլվերհեմպտոն», 18:00

«Լեսթեր» – «Բրենթֆորդ», 18:00

«Նյուքասլ» – «Նոթինգհեմ Ֆորեսթ», 18:00

«Տոտենհեմ» – «Սաութհեմպտոն», 18:00

«Էվերտոն» – «Չելսի», 20:30

Օգոստոսի 7

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Բրայթոն», 17:00

«Վեսթ Հեմ» – «Մանչեսթեր Սիթի», 17:00

Նշենք, որ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունով պայմանավորված` Պրեմիեր լիգան 16-րդ տուրից հետո` նոյեմբերից 12-ից մինչև դեկտեմբերի 26-ը ժամանակավորապես կդադարեցվի։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կայանալու է նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։

Պրեմիեր լիգայի ամբողջական խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023