Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է ռումինական «Կլուժի» կենտրոնական հարձակվող Լուկա Յուրիչիչին։ Վարձակալական պայմանագրի մանրամասների մասին չեն հաղորդվում։ Նշենք, որ 27-ամյա հարձակվողը «Փյունիկի» կազմում արդեն հանդես է եկել 2022-23 թթ.` անցկացրած 46 խաղում դառնալով 25 գոլի հեղինակ։ Բոսնիացի հարձակվողը 2023 թ. օգոստոսին տեղափոխվեց «Կլուժ», որի կազմում անցկացրել է 17 հանդիպում` խփելով 2 […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Փյունիկի» հարձակվող Լուկա Յուրիչիչը կարիերան կշարունակի ռումինական «Կլուժի» կազմում։ Sportball24-ը հայտնում է, որ բոսնիացի ֆուտբոլիստի վաճառքից «նռնագույններն» ստանալու են 150 հազար եվրո, որը «Կլուժը» վճարելու է մաս-մաս։ Հաղորդվում է, որ «Կլուժը» պատրաստ չի եղել միանգամից վճարել այդ գումարը, սակայն երկար բանակցություններից հետո երևանյան ակումբը համաձայնել է մի քանի մասով վճարման տարբերակին։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունն, ակումբի հարձակվող Լուկա Յուրիչիչը կարիերան կշարունակի ռումինական «Կլուժի» կազմում։ Գործարքի կայացումը հաստատել է նաև «Կլուժի» պաշտոնական կայքը։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Հավելենք, որ բոսնիացի ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 46 խաղում դառնալով 25 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
«Փյունիկի» հարձակվող Լուկա Յուրիչիչը, հնարավոր է, կարիերան շարունակի ռումինական ամենաանվանի ակումբներից մեկի` «Կլուժի» կազմում։ Ինչպես հայտնում է «Կլուժին» մոտ կանգնած աղբյուրներից prosport.ro-ն, ռումինական ակումբը պատրաստ է 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Փյունիկին» վճարել 300 հազար եվրո։ «Կլուժի» սեփականատեր Նելու Վարգան հայտնել է, որ ակումբը շատ մոտ է բոսնիացի հարձակվողին ձեռք բերելուն։ Այդուհանդերձ, գործարքի կայացման հիմնական խոչընդոտն […]
Ավելին
Նոյեմբերի 3-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրի հանդիպումները, որոնց ավարտից հայտնի դարձան մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճած բոլոր ակումբները։ Նշենք, որ խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած ակումբները պայքարը կսկսեն 1/8, իսկ երկրորդ հորիզոնականները` 1/16 եզրափակիչից։ 1/16 եզրափակիչում հանդես կգան նաև Եվրոպա լիգայի խմբերում 3-րդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները։ 1/8 եզրափակիչի ուղեգիր են նվաճել հետևյալ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 11-մետրանոցներով հաղթեց ռումինական «Կլուժին»։ Երևանյան ակումբը դուրս եկավ մրցաշարի որակավորման երկրորդ փուլ, որի շրջանակում մրցելու է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին` Երևանում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 26-ին` Լյուքսեմբուրգում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցեց ռումինական «Կլուժի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հաշիվը բացվեց արդեն 6-րդ րոպեին. տուգանայինի խաղարկումից հետո տանտերերին առաջ մղեց Նանա Բոատենգը։ Հանդիպման մնացած ժամանակահատածում էլ «Կլուժի» ֆուտբոլիստներն ունեին շատ ավելի լավ տեսք և կարող էին […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման շրջանակում «Փյունիկը»` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մրցեց ռումինական «Կլուժի» դեմ։ Առաջին խաղակեսի մեծ մասն անցավ հյուրերի առավելությամբ, ովքեր ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն ամեն անգամ «Փյունիկին» փրկում էր Դավիթ Յուրչենկոն։ 36-ամյա դարպասապահն առաջին կեսում կատարեց 3 սեյվ։ Եղիշե Մելիքյանի թիմը շեշտը դրել […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման շրջանակում «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանկ անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի ռումինական «Կլուժի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել Հանրային հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կաղմերով.
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է եվրագավաթային մրցաշարերի` Չեմպիոնների լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման որակավորման առաջին փուլի հանդիպումների խաղացանկը։ Այժմ ներկայացնում ենք հայկական ակումբների եվրագավաթային հանդիպումների ժամանակացույցը. Չեմպիոնների լիգա «Փյունիկ» – «Կլուժ», 5.07, 20:00* «Կլուժ» – «Փյունիկ», 13.07, 22:30 Կոնֆերենցիաների լիգա «Ալաշկերտ» – «Համրուն Սպարտանս», 7.07, 19:00 «Համրուն» – «Համրուն Սպարտանս», 14.07, 22:00 «Շկենդիա» […]
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023