ՉԼ. Հայտնի դարձավ որակավորման նախնական փուլի հաղթողը
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման նախնական փուլը։ Փոքրիկ մրցաշարի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Վիկինգուրն» (Իսլանդիա) ու «Ինտեր Էսկալդեսը» (Անդորրա)։ Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 68-րդ րոպեին իսլանդական ակումբին հաղթանակ պարգևեց Քրիսթալ Մանի Ինգասոնը։ Այսպիսով, «Վիկինգուրը» հաղթեց 1:0 հաշվով ու նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի ուղեգիր, որի շրջանակում կմրցի շվեդական […]