Իսպանական գրանդը Դիբալայի տրանսֆերի հարցում փորձում է առաջ անցնել Ինտերից

Իսպանական գրանդը Դիբալայի տրանսֆերի հարցում փորձում է առաջ անցնել Ինտերից

24/06/2022 - 12:56

«Ռեալ Մադրիդն» սկսել է հետաքրքրվել «Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով։

Ինչպես հայտնում է Tuttosport-ն, «արքայական» ակումբն արգենտինացի ֆուտբոլիստին դիտարկում է որպես Մարկո Ասենսիոյի ամենահավանական փոխարինող, ով, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա «Ռեալից»։

Հաղորդվում է, որ «սերուցքայինները» պատրաստ են պայմանագիր առաջարկել Դիբալային ու նրա տրանսֆերի հարցում առաջ անցնել «Ինտերից», որը, ըստ նախնական տեղեկությունների, ավարտին է հասցրել արգենտինացի ֆուտբոլիստի գործարքը։

Ինչ վերաբերում է Մարկո Ասենսիոյին, ապա «սերուցքայինները» չեն պատրաստվում նրան նոր պայմանագիր առաջարկել, որն ավարտվում է 2023 թ. հունիսին, իսկ նրա ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլն» ու «Միլանը»։

Հիշեցնենք, որ Պաուլո Դիբալան այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023