Գործարքը կայացած է. Ֆերնանդինիոն վերադառնում է հայրենիք
«Մանչեսթեր Սիթիի» ավագ Ֆերնանդինիոն ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 37-ամյա կիսապաշտպանը կարիերան կշարունակի բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև համաձայնեցվել է 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ Ֆերնանդինիոն հենց «Ատլետիկո Պարանաենսեի» սան է, որի կազմում հանդես է եկել 2003-2005 թթ.։ Ինչ վերաբերում է […]