Author Archives: Miqayel

Այսօր կմեկնարկի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը

Այսօր` հուլիսի 5-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման առաջին փուլը, որւ շրջանակուն կայանալու են հետևյալ հանդիպումները. հուլիսի 5 «Փյունիկ» (Հայաստան) – «Կլուժ» (Ռումինիա), 20:00 «Մալմյո» (Շվեդիա) – «Վիկինգուր» (Իսլանդիա), 21:00 «Լյուդոգորեց» (Բուլղարիա) – «Սուտյեսկա» (Չեռնոգորիա), 21:45 «Լեխ» (Լեհաստան) – «Քարաբախ» (Ադրբեջան), 22:00 «Նյու Սեյնթս» (Ուելս) – «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա), 22:00 «Բալկանի» (Կոսովո) – «Ժալգիրիս» […]

Լեռնային Արցախը կմասնակցի VBET ՀՊԼ-ի 2022/23 մրցաշրջանին

Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հուլիսի 4-ին կայացել է Գործկոմի հերթական նիստը։ Աղբյուրի փոխանցմամբ` նիստի ժամանակ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվեց «Լեռնային Արցախ» ՖԱ նամակը, որում ակումբը, ներկայացնելով լրացուցիչ տեղեկատվություն, դիմել էր VBET Պրեմիեր Լիգայում հանդես գալու համար: Ակումբը հավաստիացրել էր, որ պատրաստ է բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2021թ. խմբագրություն) Հոդված 17-ի պահանջները, […]

Սարգիս Ադամյանը շուտով նոր ակումբ կունենա

«Հոֆֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Քյոլնի» կազմում։ Մի շարք գերմանական աղբյուրներ հաստատում են, որ «Քյոլնը» շատ մոտ է գործարքն ավարտին հասցնելուն։ Մասնավորապես` GGFN-ը, հղում կատարելով Kölnische Rundschau-ին, հայտնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստն արդեն այսօր` հուլիսի 5-ին, Գերմանիայի Դունաուեշինգեն քաղաքում կմիանա «այծերին»` մասնակցելու ակումբի ուսումնամարզական հավաքին։ Սպասվում է, որ «Քյոլնը» գործարքի դիմաց «գյուղացիներին» […]

Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստը ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքով

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, Պրեմիեր լիգան ներկայացնող ֆուտբոլիստներից մեկը ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքով։ Աղբյուրի փոխանցմամբ` ֆուտբոլիստի ձերբակալությունը տեղի է ունեցել Հյուսիսային Լոնդոնում` Բարնեթում` կապված մեկ ամիս առաջ կնոջ վրա ենթադրյալ հարձակման հետ։ «Հուլիսի 4-ին ոստիկանությունում բողոք է ստացվել 20-ամյա աղջկա բռնաբարության վերաբերյալ։ Ենթադրյալ բռնաբարությունը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսին։ Միջադեպի հանգամանքների հետաքննությունը շարունակվում […]

Գործարքը կայացած է. Քրիստիան Էրիկսենը տեղափոխվում է Ման. Յունայթեդ

Անվանի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, անցնող օրերին կողմերն ակտիվ բանակցություններ են վարել` հասնելով վերջնական համաձայնության։ Աղբյուրի փոխանցմամբ` Էրիկսենը, ով ներկա պահին ազատ գործակալի կարգավիճակում է, «կարմիր սատանաների» հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Հաղորդվում է, որ կողմերի միջև բանակցություններում առանցքային […]

Պաշտոնական. Ֆրանկ Կեսիեն և Անդրեաս Քրիստիենսենը տեղափոխվեցին Բարսելոնա

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստիենսենի և «Միլանի» հենակետային կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` Կեսիեն «բլաուգրանայի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Պայմանագիրն ունի նաև հրաժարագնի կետ, որը կազմում է 500 մլն եվրո։ Ինչ վերաբերում է Քրիստիենսենին, […]

Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը հեռացավ Կադիսից

Ինչպես տեղեկացնում է «Կադիսի» պաշտոնական կայքը, կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է ակումբից։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։ Հիշեցնենք, հայազգի պաշպանն անդալուսական ակումբի կազմում հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 19 հանդիպում` դառնալով 1 գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Խավին ու Լևանդովսկին հանդիպել են Իբիցայում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին ու «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հանգստանալու ժամանակ հանդիպել են Իսպանիայի Իբիցա քաղաքում։ Ինչպես հայտնում է AS-ը, կողմերը մի քանի րոպե ընկերական զրույց են ունեցել։ Հաղորդվում է, որ դա ոչ պաշտոնական զրույց է եղել։ Խավին ու Լևանդովսկին խոսել են իրենց ընտանիքների մասին, և թե ինչպես են անցկացնում արձակուրդը։ Նշվում է, որ հրաժեշտ […]

Պաշտոնական. Գաբի Ժեզուսը տեղափոխվեց Արսենալ

Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսին։ Կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Ըստ նախնական տեղեկությունների` «զինագործները» գործարքի դիմաց «քաղաքաբնակներին» վճարելու են 45 մլն ֆունտ ստերլինգ։ 25-ամյա հարձակվողը լոնդոնյան ակումբի կազմում հանդես կգա «9» համարի մարզաշապիմով։ Հավելենք, որ Գաբի Ժեզուսը «Սիթիի» կազմում […]

Բարսելոնան ու Դեմբելեն մոտ են պայմանագիրը երկարաձգելուն

Ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, ամենայն հավանականությամբ, կշարունակի հանդես գալ «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես հայտնում է Diario Sport-ը, կողմերը մոտ են նոր պայմանագիր կնքելուն։ Աղբյուրի փոխանցմամբ «բլաուգրանայի» ու Դեմբելեի ներկայացուցիչների միջև կայացած հերթական բանակցությունների արդյունքում կողմերի դիրքորոշումներն այնքան են սերտացել, որ գործարքն ավարտին հասցնելու համար խոչընդոտում է միայն մեկ հանգամանք։ Խոսքը կատալոնական ակումբի տնօրեն Մատեու Ալեմանիի հավանության […]

1 1,098 1,099 1,100 1,101 1,102 2,104