Պաշտոնական. Ֆրանկ Կեսիեն և Անդրեաս Քրիստիենսենը տեղափոխվեցին Բարսելոնա

Պաշտոնական. Ֆրանկ Կեսիեն և Անդրեաս Քրիստիենսենը տեղափոխվեցին Բարսելոնա

04/07/2022 - 22:25

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստիենսենի և «Միլանի» հենակետային կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` Կեսիեն «բլաուգրանայի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Պայմանագիրն ունի նաև հրաժարագնի կետ, որը կազմում է 500 մլն եվրո։

Ինչ վերաբերում է Քրիստիենսենին, ապա դանիացի պաշտպանի ու կատալոնական ակումբի միջև կնքված պայմանագիրը նույն պայմաններով է, ինչ Ֆրանկ Կեսիենը` 4 տարով և 500 մլն հրաժարագնի կետով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023