Գործարքը կայացած է. Անթոնին տեղափոխվում է Մանչեսթեր Յունայթեդ

Գործարքը կայացած է. Անթոնին տեղափոխվում է Մանչեսթեր Յունայթեդ

29/08/2022 - 09:52

«Այաքսի» վինգեր Անթոնին կարեիարն կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «կարմիր սատանաները» վճարելու են 100 մլն եվրո։

Սպասվում է, որ այդ գումարից 95 մլն եվրոն «Այաքսը» կստանա միանվագ, իսկ մնացած 5 մլն եվրոն` հավելավճարների տեսքով։

Բրազիլացի հարձակվողը մանկունյական ակումբի հետ պայմանագիրը կնքելու է «5+1» ձևաչափաով։

Այժմ երկու ակումբները քննարկում են գործարքի վերջին մանրամասները, իսկ կողմերի իրավաբանները ստուգում են այն ավարտին հասցնելու համար նախատեսված փաստաթղթերը։

Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին 22-ամյա ֆուտբոլիստը կմեկնի Մանչեսթեր, որտեղ բուժզննում կանցնի «Յունայթեդի» համար, կստորագրի նախապես համաձայնեցված պայմանագիրը, ինչից հետո կողմերը պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։

Նշենք, որ այս գործարքը ռեկորդային է լինելու հոլանդական Էրեդիվիզիայի համար և դառնալու է առաջնության պատմության ամենաթանկարժեք վաճառքը ու կգերազանցի Ֆրենկի դե Յոնգի գործարքի ցուցանիշը, ով 2019 թ. ամռանն «Այաքսից» «Բարսելոնա» տեղափոխվեց 86 մլն եվրոյի դիմաց։

Այս գործարքը դառնալու է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը ու կզիջի միայն Պոլ Պոգբայի գործարքին, ում դիմաց «կարմիր սատանաները» 2016 թ. ամռանը «Յուվենտուսին» վճարեցին 105 մլն եվրո։

Բացի այդ, այն կդառնա նաև ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ամենաթանկարժեք գործարքը և կգերազանցի Օրելյեն Չուամենիի գործարքին, ում դիմաց «Ռեալ Մադրիդը» «Մոնակոյին» վճարեց 80 մլն եվրո։

Հավելենք, որ Անթոնին «Այաքսի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հուլիսից` անցկացրած 82 խաղում դառնալով 24 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023