Ռեալը մեծ դժվարությամբ կոտրեց Էսպանյոլի դիմադրությունը` հաղթանակ կորզելով խաղավերջում🎥

Ռեալը մեծ դժվարությամբ կոտրեց Էսպանյոլի դիմադրությունը` հաղթանակ կորզելով խաղավերջում🎥

29/08/2022 - 01:58

Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Էսպանյոլի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ կատալոնական ակումբը կարողացավ լուրջ դիմադրութնուն ցույց տալ «սերուցքայիններին» ու տևական ժամանակ պահպանում էր ոչ-ոքի արդյունքը, սակայն Կառլո Անչելոտիի թիմը խաղավերջում երկու գոլ ուղարկեց մրցակցի դարպասը` կորզելով հաղթանակ։

«Արքայական» ակումբի կազմից խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց Վինիսիուսը, իսկ տանտերերի պատասխան գոլը 43-րդ րոպեին խփեց Խոսելուն։

88-րդ ու 90+10-րդ րոպեին էլ երկու անգամ աչքի ընկավ Կարիմ Բենզեման` դառնալով դուբլի հեղինակ։

Այսպիսով, «արքայական» ակումբը համառ պայքարում հաղթեց 3:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 9 միավոր` գլխավորելով Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Էսպանյոլը», 1 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023