Պաշտոնական. Էդինսոն Կավանին  տեղափոխվեց Վալենսիա

Պաշտոնական. Էդինսոն Կավանին տեղափոխվեց Վալենսիա

30/08/2022 - 00:03

Ինչպես տեղեկացնում է «Վալենսիայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Էդինսոն Կավանիի հետ։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2 տարով` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ ուրուգվայցի հարձակվողի վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում հանդես է եկել 2020-2022 թթ.` անցկացրած 59 խաղում դառնալով 19 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023