Ռեալում արդեն ոչինչ չեն սպասում Ազարից և  հույսեր չեն կապում նրա հետ

Ռեալում արդեն ոչինչ չեն սպասում Ազարից և հույսեր չեն կապում նրա հետ

29/08/2022 - 18:41

«Ռեալ Մադրիդի» մարզչական շտաբն ու ղեկավարությունը վերջնականապես հիասթափվել են ակումբի վինգեր Էդեն Ազարից։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբում այլևս ոչինչ չեն սպասում բելգիացի ֆուտբոլիստից։ Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Ազարի լավագույն մարզավիճակն արդեն անցյալում է, և նա այլևս չի վերակականգնի այն։

Նշվում է, որ «սերուցքայինների» ղեկավարները շատ գնահատում են, որ 31-ամյա ֆուտբոլիստը երբեք որևէ խնդիր չի ստեղծել ակումբի հանդերձարանում։

Հաղորդվում է, որ բելգիացի ֆուտբոլիստը հասկացրել է, որ չի ցանկանում լքել «Ռեալը», սակայն եթե ցանկանար էլ, ապա դա գործնականում անհնար կլիներ, քանի որ նրա տրանսֆերի վերաբերյալ «արքայական» ակումբը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ։

Հիշեցնենք, որ Ազարը «Ռեալի» շարքերը համալրել է 2019 թ. ամռանը և մինչ այժմ ակումբի կազմում անցկացրել է 68 հանդիպում` դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023