Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Օսասունայի» նկատմամբ։ Կատալոնական ակումբի երկրորդ գնդակն իր անվան դիմաց գրանցեց փոխարինման դուրս եկած 18-ամյա կիսապաշտպան Իլայշ Մորիբան՝ դառնալով բավական տպավորիչ գոլի հեղինակ։ Հատկանշական է, որ Մորիբան «Բարսելոնայի» գլխավոր թիմի կազմում խփեց իր անդրանիկ գոլը: Նշենք, որ Իլայշ Մորիբան ծնվել է 2003 թվականի […]
Ավելին
Շարունակվում է իսպանական Լա լիգայի 26-րդ տուրը, որի շրջանակում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց «Օսասունայի» դեմ։ Հանդիպումը բավական ակտիվ տեմպով մեկնարկեց։ Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ համարձակ գրոհում էին՝ ցանկանալով անակնկալի բերել մրցակցին։ Գնդակը խաղադաշտի կենտրոնում գրեթե չէր հայտնվում, սակայն հարկ է նշել որ կատալոնական ակումբն ուներ զգալի տարածքային առավելություն (66%): Մինչ ընդմիջում գնալը «Օսասունան» 6 […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր խոսքերն այն մասին, թե «Սիթիի» տպավորիչ հաղթարշավը կապված է մեծ ծախսերի հետ։ 19-րդ անընդմեջ հաղթանակից հետո պատասխանելով հաջողության պատճառների մասին հարցին՝ Գվարդիոլան ասել է․ «Սիթին շատ փող ունի, որպեսզի գնի մի քանի անհավանական ֆուտբոլիստներ»։ Հիշեցնենք, որ այս պահին «քաղաքաբնակներն» անընդմեջ հաղթել են վերջին 21 խաղերում։ «Իրականում […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն իր կարծիքն է հայտնել վերջին շրջանում կատալոնական ակումբի ցուցադրած խաղի, ինչպես նաև՝ ՉԼ-ի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ պատասխան հանդիպման մասին։ «Ինչպես ավելի վաղ նշել էի, չեմ կարծում, որ «Բարսելոնան» կարող է հաղթահարել ՊՍԺ-ի արգելքը 1։4 հաշվով պարտվելուց հետո։ Ֆանսիական ակումբը չափազանց լավն է, որպեսզի ձեռքից բաց թողնի նման առավելությունը։ Հաղթանակը գավաթային […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Իսպանական Լա լիգայի պաշտոնական կայքը, «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին ճանաչվել է Պրիմերայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Նախորդ ամիս 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 5 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ։ Այս պահի դրությամբ Մեսսին նաև մրցաշարի լավագույն ռմբարկուն է և իր ակտիվում ունի 19 գոլ՝ «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսին գերազանցելով 3 գնդակ։ Փետրվարի […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք «Բարսելոնայի» թվիթերյան էջից, կատալոնական ակումբի պաշտպան Ժերար Պիկեն վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի «Սևիլիայի» դեմ կիսաեզրափակչի պատասխան հանդիպման ժամանակ (3:0)։ Մարտի 4-ի առավոտյան ֆուտբոլիստը բուժզննում է անցել, ինչից հետո պարզ է դարձել, որ իսպանացին վնասել է աջ ծնկի կապանը։ Ավելի ուշ As-ը հայտնեց, որ Պիկեն վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 3 շաբաթ, […]
Ավելին
Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Բարսելոնան» «Սևիլիայի» դեմ խաղում տպավորիչ comeback արեց՝ հաղթելով մրցկացին 3։0 հաշվով։ Կատալոնական ակումբն այդ հաղթանակի շնորհիվ դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։ Հիշեցնենք, որ այդ դիմակայության առաջին խաղում անդալուսական ակումբը հաղթել էր 2։0 հաշվով։ Խաղից հետո տված մամուլի ասուլիսի ընթացքում իր տպավորություննրեով է կիսվել «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը․ «Տղաները պայքարեցին, […]
Ավելին
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումը , ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է FC Inter 1908-ը, «Ինտերի» ղեկավարությունը գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտերի առաջարկով սկսել է հետաքրքրվել հոլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով։ «Ներաձուրիներին» ավելի է գրավում այն հանգամանքը, որ 30-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դառնալու է ազատ գործակալ, և նրա հետ պայմանգիր կարող […]
Ավելին
Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey -ի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Սևիլիայի» դեմ։ Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում անդալուսական ակումբը հաղթել էր 2։0 հաշվով։ Ինչ վերաբերվում է պատասխան խաղին, ապա այն ակտիվ մեկնարկեցին «Բարսայի» ֆուտբոլիստները, ովքեր արդեն 11-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ գեղեցկագույն գոլի հեղինակ դարձավ Ուսման Դեմբելեն։ Առաջին […]
Ավելին
Իսպանիայի գավաթի` Copa del Rey-ի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցում է «Սևիլիայի» դեմ։ Հանդիպման 11-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով խաղի հաշիվը բացեց Ուսման Դեմբելեն` դառնալով գեղեցկագույն գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 169 170 171 172 173 287

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023