Գավիի գործակալին նկատել են Ռեալի գրասենյակում

Գավիի գործակալին նկատել են Ռեալի գրասենյակում

28/02/2022 - 19:33

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի գործակալին նկատել են «Ռեալ Մադրիդի» գրասենյակում։

Աղբյուրի փոխանցմամբ` 17-ամյա ֆուտբոլիստի ու «բլաուգրանայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, որի երկարաձգման շուրջ կողմերը դեռևս չեն հասնում համաձայնության։

Ստեղծված իրավիճակից կարծես թե փորձում է օգտվել «Ռեալը», քանի որ երիտասարդ ֆուտբոլիստի գործակալ Իվան դե լա Պենյան օրեր առաջ եղել է «արքայական» ակումբի գրասենյակում։

Այդուհանդերձ, կան տեղեկություններ, որ դե լա Պենյան «սերուցքայինների» գրասենյակ է գնացել` քննարկելու «Ռեալի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Մարկ Կուկալոնի պայմանագրի երկարաձգման հարցերը։

Հաղորդվում է, որ մինչ Գավիի՝ «Բետիսից» «Բարսելոնա» տեղափոխվելը, ֆուտբոլիստի գործակալը բանակցել է «Ռեալի» հետ, սակայն ֆուտբոլիստի ընտանիքն ընտրել է կատալոնական ակումբը։

Հատկանշական է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը «կապտանռնագույնների» ղեկավարության հետ ոչ պաշտոնական պայմանավորվածություն ունի, որ կողմերը չեն փորձելու պայմանագիր կնքել երկու ակումբների այն ֆուտբոլիստների հետ, որոնց պայմանագիրն ավարտվում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023