Ֆրանսիայի Լիգա 1-ի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն մրցակցի դաշտում գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեց «Ռենի» հետ։ Փարիզյան գրանդն առաջին խաղակեսից հետո պարտվում էր երկու գնդակի տարբերությամբ, բայց խաղավերջում կարողացավ խուսափել պարտությունից։ «Պարի Սեն-Ժերմենից» նորամուտի խաղում դուբլ գրանցեց թիմի նորեկ Ֆերան Տոռեսը` երկու անգամ եզրափակելով Ֆաբիան Ռուիսի ասիստը։ 26-ամյա հարձակվողը վերջերս է 50 միլիոն […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 2026/27 մրցաշրջանի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» մրցակցի դաշտում 5:0 հաշվով ջախջախեց «Էլչեին»։ «Բլաուգրանայից» դուբլ գրանցեցին Ռաֆինյան ու Ֆերմին Լոպեսը, մեկ գոլ խփեց թիմի նորեկ Կարիմ Ադեյեմին։ Կատալոնական գրանդից փոխարինման դուրս գալուց հետո երկու ասիստ կատարեց մեկ այլ նորեկ Էնթոնի Գորդոնը։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը մրցաշրջանում առաջին հանդիպումն անցկացրեց` 3 միավորով բարձրանալով […]
Ավելին
«Բարսելոնան» Ժոան Գամպերի գավաթի խաղում «Կամպ Նոու» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիին»։ «Բլաուգրանայից» գոլերը խփեցին Համզա Աբդելկարիմն ու Ռաֆինիան։ Մրցակցից աչքի ընկավ Զիզոն։ Այսպիսով, կատալոնական գրանդը պատմության մեջ 47-րդ անգամ նվաճեց Ժոան Գամպերի գավաթը։ Այս խաղով Հանսի Ֆլիկի գլխավորած թիմն ավարտեց նախամրցաշրջանային պատրաստությունը։ «Կապտանռնագույնները» հաջորդ հանդիպումը կացնկացնեն օգոստոսի 23-ին` Իսպանիայի Լա լիգայի […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին տեղափոխվել է «Բարսելոնա», հայտնում է կատալոնական գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Բլաուգրանան» 30-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը գնել է 60 միլիոն եվրոյով։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ «Մանչեսթեր Սիթին» հետագայում կարող է ևս 15 միլիոն եվրո էլ բոնուս ստանալ։ «Ոսկե գնդակի» 2024թ. […]
Ավելին
Ռոդրին Բարսելոնա ժամանելուց հետո կարճ զրույց է ունեցել լրագրողների հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ։ Լարված օրեր էին, բայց շատ երջանիկ եմ, որ ամեն ինչ հարթվեց։ Ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար։ Ինձ համար «Բարսելոնա» տեղափոխվելը երազանք էր։ Ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ հանդիպել թիմակիցներիս, որոնցից շատերին արդեն […]
Ավելին
«Բարսելոնան» ձեռք կբերի «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբերն ամբողջական համաձայնության են հասել տրանսֆերի հարցում։ 30-ամյա ֆուտբոլիստը «Բլաուգրանայի» հետ պայմանագիր կստորագրի, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի տվյալներով` կատալոնական գրանդը «Ոսկե գնդակի» 2024թ. դափնեկրի տեղափոխության համար «Քաղաքաբնակներին», բոնուսները ներառյալ, կվճարի ընդհանուր 76,5 միլիոն եվրո։ Ռոդրին «Մանչեսթեր Սիթիում» հանդես […]
Ավելին
«Բարսելոնան» նախամրցաշրջանային պատրաստության նախավերջին ընկերական խաղում 5:2 հաշվով հաղթեց «Բազելին»։ «Բլաուգրանայից» դուբլ գրանցեց թիմի նորեկ Ջեսի Բիսիվուն, որն անդրանիկ գոլերը խփեց կատալոնական գրանդում։ Իսպանիայի չեմպիոնից մեկական գոլ խփեցին Կարիմ Ադեյեմին, Համզա Աբդելկարիմն ու Լամին Յամալը։ Շվեյցարական ակումբից աչքի ընկան Ժան Դուկուրեն ու Կազիմ Օլայգբեն։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը վերջին ընկերական խաղում օգոստոսի 19-ին կմրցի Կահիրեի […]
Ավելին
«Պարի Սեն-Ժերմենը» գնել է «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռեսի տրանսֆերը, հայտնում է փարիզյան գրանդի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ին։ Transfermarkt-ի տվյալներով` ՊՍԺ-ն 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Բլաուգրանային» վճարել է 50 միլիոն եվրո։ Իսպանացի ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես էր գալիս 2022թ. հունվարից, 207 խաղում խփել է 65 գոլ, կատարել 23 գոլային փոխանցում։ […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռսսը կտեղափոխվի «Պարի Սեն-Ժերմեն», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերն ամբողջական համաձայնության են հասել. փարիզյան գրանդն իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերը կգնի 50 միլիոն եվրոյով։ 26-ամյա ֆուտբոլիստը ցանկացել է տեղափոխվել միայն ՊՍԺ-ն ու օգոստոսի 12-ից չի մասնակցում «Բարսելոնայի» մարզումներին։ Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տվյալներով` Տոռեսը «Պարի Սեն-Ժերմենի» հետ պայմանագիր կստորագրի, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի […]
Ավելին
Նիդերլանդների ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Չավին, հայտնում է «Նարնջագույնների» պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 31-ը ներառյալ։ 46-ամյա մասնագետի նախորդ աշխատավայրը «Բարսելոնայում» էր։ Կատալոնական գրանդը նախկին, լեգենդար կիսապաշտպանի գլխավորությամբ հանդես է եկել 2021-2024 թվականներին, 143 խաղում տարել է 91 հաղթանակ, գրանցել 23 ոչ-ոքի, կրել 29 պարտություն, մեկական […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026