ԷԶ Աբդեի հիանալի անցումն ու գոլը Բարսելոնա Բ-ի կազմում🎥

ԷԶ Աբդեի հիանալի անցումն ու գոլը Բարսելոնա Բ-ի կազմում🎥

02/03/2022 - 14:40

Իսպանիայի 3-րդ դիվիզիոնի` Սեգունդա Բ-ի 2-րդ ենթախմբի 25-րդ տուրում «Բարսելոնա Բ»-ն հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց «Ալկոյանոյին»։

Հանդիպման 56-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմից հիանալի անցումից հետո գոլի հեղինակ դարձավ Աբդեսամադ Էզալզուլին` Էզ Աբդեն, ինչից հետո «բլաուգրանան» հաշվի մեջ առաջ անցավ, իսկ լուսատախտակին վառվեց 2:1 հաշիվը։

Հավելենք, որ 20-ամյա վինգերն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 22 խաղում խփել է 2 գոլ, որոնցից մեկը` «Բարսելոնայի» գլխավոր թիմի կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023