Շարունակում ենք Տեսադարանի շարքի շրջանակում ներակայացնել լեգենդար հանդիպումների ամբողջական տեսակրկնություններ։ Այս անգամ մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ուղիղ 6 տարի առաջ՝ 2014 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցած Իսպանիա – Նիդեռլանդներ հանդիպումը։ 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության վիճակահանությունից հետո հայտնի դարձավ, որ նույն խմբում են ընդգրկվելու և՛ աշխարհի գործող չեմպիոնը, և՛ գործող փոխչեմպիոնը։ Իսպանիայի հավաքականը […]
Ավելին
Մոտ մեկ ամիս տեսադարանի շրջանակում որևէ հանդիպում չէինք ներկայացրել և առաջնությունների վերսկսմանը զուգահեռ որոշել էինք այլևս չհրապարակել լեգենդար հանդիպումներ, սակայն այսօր նկատեցինք, որ լրանում է Դանիա – Հայաստան լեգենդար հանդիպման 7-րդ տարեդարձը։ Այդ տարիներին, ինչպես հիշում եք, Հայաստանի հավաքականի ծաղկման շրջանն էր, երբ մեր հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ այնպիսի արդյունքներ էր գրանցում, որ եվրոպական թոփ […]
Ավելին
Տեսադարանի շրջանակում այսօր հետ կգնանք հեռավոր 1997 թվակականի սեպտեմբեր։ Այդ ժամանակ Եգիպտոսում կայանում էր Մ-17 տարեկանների չորրորդ աշխարհի առաջնությունը, իսկ ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու եզրափակիչ Բրազիլիա – Գանա հանդիպումը։ Այդ տարիներին Գանայի Մ-17 տարեկանների հավաքականը միանշանակ իր տարիքային խմբում լավագույնն էր աշխարհում։ 1997 թվականին չորրորդ անգամ էր անցկացվում Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությունը, իսկ աֆրիկյան հավաքականը […]
Ավելին
2018 թվականին Ռուսաստանում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունն իրավամամբ համարվում է լավագույն մունդիալներից մեկը, եթե ոչ լավագույնը։ Այն աչքի ընկավ իր դրամատիզմով և գոլառատությամբ, իսկ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ գործարկվեց տեսակրկնապատկերների VAR-համակարգը, ինչն էլ նպաստեց, որ գրեթե զրոյական էին մրցավարական սխալները։ Ռուսական իշխանություններն էլ իրենց հերթին հիանալի էին կազմակերպել գրեթե ամեն ինչ՝ մարզադաշտերից […]
Ավելին
2009 թվականի մայիսի 2, «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտ։ Լա լիգայի 2008/09 մրցաշրջանի 34-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունում է առաջնության առաջատար «Բարսելոնային»։ Կողմերի միջև միավորների տարբերությունը 4 միավոր է։ «Ռեալին» հաղթանակ է պետք, որպեսզի կարողանա մնալ չեմպիոնական պայքարում, քանի որ նույնիսկ ոչ-ոքին հավասարազոր կլինի պարտության, սակայն ամեն ինչ հերթով։ Այդ մրցաշրջանից առաջ կատալոնական ակումբում […]
Ավելին
Որոշ դադարից հետո Տեսադարանի շարքը շարունակում ենք։ Այսօր մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնելու 1977/78 մրցաշրջանի վերջին տուրում կայացած «Բորուսիա Մյունխենգլադբախ» – «Բորուսիա Դորտմունդ» հանդիպումը։ Մյունխենգլադբախը ներկայացնող ակումբը 1960-ականների կեսերին և 1970-ականներին բավականին լուրջ ակումբ էր, որը նախ Հեննես Վայսվայլերի ապա նաև Ուդո Լատեկի գլխավորությամբ 1970-1977 թթ․ հինգ անգամ նվաճել է Բունդեսլիգայի չեմպիոնի տիտղոսը, 1975 և […]
Ավելին
Ուղիղ երեք տարի առաջ այս օրը՝ 2017 թվականի ապրիլի 23-ին, կայացել է Էլ կլասիկոների պատմության ամենադրամատիկ հանդիպումներից մեկը։ Իսպանական Լա լիգայի 2016/17 մրցաշրջանի 33-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր հավերժ մրցակից «Բարսելոնային»։ Այդ հանդիպումը ունեցավ դրամատիկ ավարտ, սակայն ամեն ինչ իր հերթին։ 2016/17 մրցաշրջանը «Բարսելոնայի» համար բավականին հակասական ստացվեց։ Կատալոնական ակումբը նախկինի […]
Ավելին
Շարունակում ենք Տեսադարանի շարքը՝ ցուցադրելով լեգենդար հանդիպումների ամբողջական տեսակրկնություններ։ Այսօր կտեղադրենք այն ժամանակ դեռևս ՈՒԵՖԱ-ի գավաթ կոչվով (նախկինում Եվրոպա լիգայի խաղարկությունը կոչվում էր ՈՒԵՖԱ-ի գավաթ) 2000/01 խաղարկության եզրափակիչ հանդիպումը։ Այն ժամանակ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում դեռևս չկար խմբային փուլ։ Այն երկրների ներկայացուցիչները, որոնք ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում ցածր հորիզոնականներ էին զբաղեցնում պայքարը սկսում էին որակավորման փուլից, իսկ […]
Ավելին
Տեսադարանի այսօրվա հանդիպման շրջանակում ձեր ուշադրությանն ենք ներկայանցում Չեմպիոնների լիգայի լեգենդար 2004/05 խաղարկության շրջանակում կայացած 1/8 եզրափակչի «Չելսի» – «Բարսելոնա» դիմակայության պատասխան հանդիպումը։ 2003 թվականին «Պորտուի» հետ Չեմպիոնների լիգայի գավաթն ականկալ կերպով նվաճելուց հետո Ժոզե Մոուրինոյին անհրաժեշտ էր նոր՝ ավելի հզոր մարտահրավեր, այդ իսկ պատճառով ընդունեց «Չելսին» գլխավորելու առաջարկը և 2004 թվականին ստանձնեց «ազնվականների» գլխավոր […]
Ավելին
Շարունակում ենք տեսադարանի շարքը՝ ներկայացնելով լեգենդար հանդիպումների տեսակրկնություններ։ Այսօր կներկայացնենք Չեմպիոնների լիգայի 1993/94 խաղարկության եզրափակիչ «Բարսելոնա» – «Միլան» հանդիպումը, որը կայացել է 1994 թվականի մայիսի 18-ին Աթենքում։ Երկու ակումբներն էլ 1980-ականների կեսերին այնքան էլ լավ վիճակում չէին գտնվում՝ չնվաճելով նույնիսկ ներքին գավաթները, սակայն տասնամյակի վերջում թե՛ «Միլանը», թե՛ «Բարսելոնան» սկսեցին վերելք ապրել։ «Ռոսոներիները» Արիգո Սակիի […]
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023