Տեսադարան N25․ Բորուսիա Մյունխենգլադբախ – Բորուսիա Դորտմունդ?

Տեսադարան N25․ Բորուսիա Մյունխենգլադբախ – Բորուսիա Դորտմունդ?

30/04/2020 - 22:04

Որոշ դադարից հետո Տեսադարանի շարքը շարունակում ենք։

Այսօր մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնելու 1977/78 մրցաշրջանի վերջին տուրում կայացած «Բորուսիա Մյունխենգլադբախ» – «Բորուսիա Դորտմունդ» հանդիպումը։

Մյունխենգլադբախը ներկայացնող ակումբը 1960-ականների կեսերին և 1970-ականներին բավականին լուրջ ակումբ էր, որը նախ Հեննես Վայսվայլերի ապա նաև Ուդո Լատեկի գլխավորությամբ 1970-1977 թթ․ հինգ անգամ նվաճել է Բունդեսլիգայի չեմպիոնի տիտղոսը, 1975 և 1979 թվականներին ակումբը դարձել է ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։ Ակումբը 1977 թվականին դուրս եկավ Չեմպիոնների գավաթի եզրափակիչ, որի շրջանակում 3։1 հաշվով զիջեց «Լիվերպուլին»։ Կարճ ասած՝ 70-ականներին «Բորուսիան» «Բավարիայի» հետ միասին տոն էր տալիս նաև եվրոպական մրցազսպարեզում։ Չնայած այդ տարիներին «Բավարիան» հիմնականում հաջողության էր հասնում Չեմպիոնների գավաթի շրջանակում՝ 1974-76 թթ․ երեք անգամ անընդմեջ նվաճելով բաղձալի գավաթը։

1977/78 մրցաշրջանում է «Բորուսիան» հիանալի էր հանդես գալիս, սակայն շատ քիչ չբավականացրեց չեմպիոն դառնալու համար։ Այդ մրցաշրջանում «Քյոլնն» ու «Բորուսիան» 34 խաղից հետո վաստակեցին 48-ական միավոր (այն ժամանակ դեռևս ամեն հաղթանակի համար տրվում էր 2 միավոր), սակայն չեմպիոն դարձավ հենց «Քյոլնը», քանի որ ուներ խփած և բաց թողաց գոլերի ավելի լավ ցուցանիշ։ Չնայած, պետք է նշենք, որ մրցաշրջանի ընթացքում «այծերը» մեկ անգամ հաղթել էին մյունխենգլադբախցիներին, մեկ խաղ էլ ավարտվել էր ոչ-ոքի։

Այդ օրը՝ 1978 թվականի ապրիլի 29-ին, կայանում էր մրցաշրջանի վերջին տուրը։ Մյունխենգլադբախը ներկայացնող ակումբին անհրաժեշտ էր տանել հնարավորինս խոշոր հաշվով հաղթանակ և հուսալ, որ «Քյոլնն» էլ շատ գոլ չի ուղարկի «Սանկտ- Պաուլիի» դարպասը կամ էլ կկորցնի միավորներ։

Առաջին առաջադրանքը Ուդո Լատեկի սաները հիանելի կատարեցին՝ 12 գնդակ ուղարկելով «Բորուսիա Դորտմունդի» դարպասը։ Այդ օրը պենտատրիկի հեղինակ դարձավ Յուպ Հայնկեսը, ով այդ տարիներին մյունգլադբախյան ակումբի հիմնական գոլահարը և տոն տվողն էր, դուբլի հեղինակ դարձան Կարստեն Նիլսենը և Կառլ Դել Հայեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Քրիստիան Կուլիկը, Հերբերդ Վիմերը, ինչպես նաև Էվարդ Լինենը։ Այդ հաղթանակը մինչև օրս «Բորուսիա Մյունխենգլադբախի» պատմության ամենախոշոր հաշվով տարած հաղթանակն է բոլոր մրցաշարերի շրջանակում։

Նույնիսկ այդ գերխոշոր հաշվով տարած հաղթանակը չօգնեց «Բորուսիային» հռչակվել չեմպիոն։ Ակումբը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, քանի որ «Քյոլնն» էլ հյուրընկալվելիս 5 անպատսխան գնդակ էր ուղարկել «Սանկտ-Պաուլիի» դարպասը։ «Այծերը» երրորդ և առայժմ վերջին անգամ դարձան Բունդեսլիգայի չեմպիոն։ Նույնը կարելի է ասել «Բորուսիայի» մասին, որն այդ մրցաշրջանից հետո երբեք չի դարձել նույնիսկ արծաթե մեդալակիր, սակայն այդ տարիների «Բորուսիան» ֆուտբոլի պատմության մեջ մեծ հետք է թողել, քանի որ Ուդո Լատեկի թիմը հանդես էր գալիս 3 պաշտպանով մարտավարությամբ։ 1970-ականներին երեք պաշտպանով․․․

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023