Տեսադարան N23. Լիվերպուլ – Ալավես?

Տեսադարան N23. Լիվերպուլ – Ալավես?

18/04/2020 - 13:01

Շարունակում ենք Տեսադարանի շարքը՝ ցուցադրելով լեգենդար հանդիպումների ամբողջական տեսակրկնություններ։ Այսօր կտեղադրենք այն ժամանակ դեռևս ՈՒԵՖԱ-ի գավաթ կոչվով (նախկինում Եվրոպա լիգայի խաղարկությունը կոչվում էր ՈՒԵՖԱ-ի գավաթ) 2000/01 խաղարկության եզրափակիչ հանդիպումը։

Այն ժամանակ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում դեռևս չկար խմբային փուլ։ Այն երկրների ներկայացուցիչները, որոնք ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում ցածր հորիզոնականներ էին զբաղեցնում պայքարը սկսում էին որակավորման փուլից, իսկ որոկավորման փուլը հաղթահարածները հայտնվում էին մրցաշարի եզրափակիչ հատվածում, որը բաղկացած էր առաջին, երկրորդ, երրորդ և չորրոդ փուլերից, ինչպես նաև քառորդ եզրափակչից, կիսաեզրափակչից և եզրափակչից։ Հաջորդ փուլ անցնելու համար պարզապես հարկավոր էր երկու խաղերի արդյունքում ուժեղ գտնվել մրցակցից։

Դեպորտիվոն ներկայացնող «Ալավեսը» Լա լիգայի 1999/00 մրցաշրջանում զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը, ինչը գալիսյական ակումբին իրավունք էր տվել մասնակցելու հաջորդ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության առաջին փուլին։ «Ալավեսն» այդ տարիներին ամուր կորիզ էր և ի վիճակի էր կռիվ տալ ցանկացած մրցակցի, սակայն ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում, որ այդ ակումբը կարող է հայտնվել Չեմպիոնների լիգայից հետո նշանակությամբ երկրորդ հեղինակավոր մրցաշարի եզրափակչում։ Նախքան այդ եզրափակիչը «Ալավեսը» նվաճել էր ընդամենը 12 տիտղոս, որոնք հիմնականում եղել են Իսպանիայի ցածր դիվիզիոններում (Սեգունդա կամ Սեգունդա Բ) և մինչև այժմ որևէ անգամ չի հայտնվել Լա լիգայի նույնիսկ լավագույն քառյակում, միայն մեկ անգամ դուրս է եկել Իսպանիայի գավաթի եզրափակիչ (2016/17 մրցաշրջանում)` պարտվելով «Բարսելոնային»։

«Լիվերպուլն» իր հերթին Ժերար Ուլիեի գլխավորությամբ 1990-ականներ վերջերին և 2000-ականների սկզբներին միջակ ֆուտբոլ էր ցուցադրում՝ 6 տարվա ընթացքում նվաճելով նույնքան տիտղոս։ Մերսիսայդյան ակումբը ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ այդ տարիներին ընդամենը երկու անգամ է դարձել ԱՊԼ-ի մրցանակակիր։ 2000/01 մրցաշրջանում ակումբը դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ 2001/02 մրցաշրջանում՝ արծաթե։ Եվ ահա 1999/00 մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլը» զբաղեցրեց ընդամենը 4-րդ հորիզոնականը, որն այդ ժամանակ իրավունք էր տալիս մասնակցելու ՈՒԵՖԱ-ի գավաթի հաջորդ խաղարկության առաջին փուլին։

Ինչպես արդեն նշեցինք թե՛ «Ալավեսը» և թե՛ «Լիվերպուլը» պայքարը սկսեցին մրցաշարի առաջին փուլից։ Իսպանական ակումբը երկու խաղերի արդյունքում ընդհանուր 4։3 հաշվով պայքարից դուրս թողեց թուրքական «Գազիանթեսպորին», իսկ «Լիվերպուլը» երկու խաղերի արդյունքում 1։0 հաշվով հաղթեց Բուխարեստի «Ռապիդին», որը որակավորման փուլում պայքարից դուրս թողեց մեր «Միկային»։

Հաջորդ փուլը երկու ակումբները նույնպես հաղթահարեցից հեշտությամբ։ «Ալավեսը» ընդհանուր 5։3 հաշվով հաղթեց նորվեգական «Լիլեստրյոմին», իսկ մերսիսայդյան ակումբը 4։2 առավելության հասավ չեխական «Սլովան Լիբերեցի» նկատմամաբ։

Մրցակիցները գնալով ավելի բարդանում էին։ Երրորդ փուլում իսպանական ակումբին կրկին բաժին էր հասել նորվեգական մրցակից՝ ի դեմս «Ռուսենգբորգի»։ Դիմակայության առաջին խաղում նորվեգական ակումբը կարողացավ հյուրընկալվելիս ոչ-ոքի կորզել (1:1), սակայն պատասխան խաղում «Ալավեսը» հյուրընկալվելիս հաղթեց 1։3 հաշվով։

«Լիվերպուլին» բաժին էր հասել հունական «Օլիմպիակոսը»։ Մերսիսայդյան ակումբը նույնպես առաջին խաղում չհաղթեց։ Պիրեյում գրանցվեց 2։2 հաշիվը, ընդ որում՝ հունական ակումբը երկրորդ պատասխան գնդակը խփեց 90-րդ րոպեին։ «Էնֆիլդում» կայացած պատասխան խաղում Ժերար Ուլիեի թիմը Էմիլ Հեսկիի և Նիկ Բարմբիի գոլերի շնորհիվ հաղթեց 2։0 հաշվով։

Չորրորդ փուլում երկու թիմերին էլ իտալական լուրջ դիմակայություն էր սպասվում։ «Ալավեսը» մրցեց Մարկո Տարդելիի գլխավորած «Ինտերի» դեմ և մեծ դժվարությամբ հաղթահարեց միլանյան ակումբի դիմակայությունը։ «Մենդիսորա» մարզադաշտում կայացած առաջին խաղում մինչև 65-րդ րոպեն Ալվարո Ռեկոբայի դուբլի և Քրիստիան Վիերի գոլերի շնորհիվ իտալական ակումբը 3։1 հաշվով կամային հաղթանակ էր տանում հյուրընկալվելիս, սակայն 70-րդ րոպեին Օսկար Տելեսը, իսկ 73-րդ րոպեին Իվան Ալոնսոն հավասարեցրին հաշվիը, իսկ մեկ շաբաթ անց «Սան Սիրո» մարզադաշտում կայացած խաղում գալիսյական ակումբը անակնկալ 2։0 հաշվով հաղաթանակ տարավ։ Մինչև 78-րդ րոպեն հանդիպման հաշիվը դեռևս բայցված չէր, սակայն Յորդի Կրոյֆի և Իվան Տոմիչի գոլերի շնորհիվ «Ալավեսը» առավելության հասավ։

«Լիվերպուլին» էլ բաժին էր հասել 2000/01 մրցաշրջանի իտալիայի չեմպիոն «Ռոման»։ Ֆավորիտն, անկասկած, հռոմեական ակումբն էր, սակայն մերսիսայդյան ակումբի կազմում այդ մրցաշրջանում փայլում էր Մայքլ Օուենը, ով դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս դարձավ դուբլի հեղինակ՝ ապահովելով իր թիմի 2։0 հաշվով հաղթանակը։ Պատասխան խաղում Ֆաբիո Կապելոյի թիմը Ջիանի Գիգուի միակ գոլի շնորհիվ հաղթեց 0։1 հաշվով, սակայն բավարար չեղավ պայքարը շարունակելու համար։

Մրցաշարի քառորդ եզրափակչի շրջանակում «Ալավեսին» իսպանական դիմակայություն էր սպասվում։ Բաժին էր հասել մրցաշարի ևս մեկ բացահայտում «Ռայո Վալեկանոն»։ Առաջին խաղում «Ալավեսը» հաղթեց խոշոր՝ 3։0 հաշվով, իսկ պատասխան խաղում մադրիդյան ակումբը հաղթեց 2։1 հաշվով, սակայն պայքարը շարունակեց հենց գալիսյական ակումբը։

«Լիվերպուլն» էլ իր հերթին քառորդ եզրափակչի առաջին խաղում չկարողացավ հյուրընկալվելիս հաղթել «Պորտուին»։ Գրանցվեց 0։0 հաշիվը, սակայն երկրորդ խաղում Դենի Մյորֆին և Մայքլ Օուենը պարգևեցին կիսաեզրափակչի ուղեգիր։

Կիսաեզրափակիչում իսպանական ակումբին բաժին էր հասել 1990-ականների վերջերին գերմանական ֆուտբոլում իսկական ֆուրոր արած «Կայզերսլաութերնը», որն այդ պահին կամաց-կամաց սկսում էր անկում ապրել։ Օտո Ռեհագելին փոխարինած Ռեյնհարդ Շտումպֆը կարողացավ գերմանական ակումբին դուրս բերել ՈՒԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակիչ, սակայն որևէ դիմադրություն այդպես էլ ցույց չտվեց երկու խաղերում։ Երկու խաղերի արդյունքում «Ալավեսը» հաղթեց 9։2 հաշվով (5։1 և 1։4):

Մերսիսայդյան ակումբն էլ մրցեց «Բարսելոնայի» դեմ, որն այդ տարիներին եվրոպական միջակ ակումբ էր և չէր կարողացել հաղթահարել 2000/01 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլը՝ պայքարը շարունակելով նշանակությամբ երկրորդ գավաթում։ Դիմակայության առաջին խաղը կայացավ «Նոու Կամպ» մարզադաշտում՝ գրանցվելով 0։0 հաշվիը, իսկ պատասխան խաղի ելքը վճռեց Գարի Մակկալիստերի 44-րդ րոպեին իրացրած դիպուկ 11 մետրանոց հարվածը։

Եզրափակիչ հանդիպումը կայացավ 2001 թվականի մայիսի 16-ին՝ Դորտմունդի «Վեսթֆալենշտադիոն» մարզադաշտում, որը 2005 թվականին կանվանափոխվի «Սիգնալ Իդունա Պարկ»։ «Ալավեսն» իր մակարդակից արդեն մի քանի գլուխ վերև էր ցատկել, սակայն, որ կարող է ևս մի քանի գլուխ էլ ցատկեր, ոչ ոք չէր պատկերացնում։ Ողջ խաղի ընթացքում «Լիվերպուլը» երկու անգամ հաղթում էր, ինչ-որ պահ նույնիսկ երկու գնդակի առավելություն ուներ, սակայն Խոսե Մանուել Էսնալի սաները անհավանական կամքի տեր էին և կարողացան խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, որտեղ խաղի ելքը վճռեց այն ժամանակ դեռևս գործող ոսկե գոլը։

«Լիվերպուլը» 2001 թվականին շատերի հաամր անակնկալ կերպով 5 տիտղոս նվաճեց՝ նվաճելով ՈՒԵՖԱ-ի գավաթը, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, Անգլիայի լիգայի գավաթը, Անգլիայի գավաթը, ինչպես նաև Անգլիայի սուպեր գավաթը, իսկ Մայքլ Օուենը, ով 20001/01 մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 46 հանդիպման և դարձել էր 26 գոլի հեղինակ, տարեվերջին ստացավ «Ոսկե գնդակը»։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023