ՊՍԺ-ն «Պորտուի» կիսապաշտպան Վիտինիայի տրանսֆերն ավարտին հասցնելուց հետո աշխատում է ևս մեկ գործարքի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է ինսյադեր Նիկոլո Սկիրան, փարիզյան ակումբը լրջորեն հետաքրքրված է «Սասուոլոյի» հարձակվող Ջանլուկա Սկամակայի ծառայություններով։ «Ներովերդին» արդեն մերժել է «Փարիզի» առաջին առաջարկը, որը կազմում էր 30 մլն եվրո + տարբեր հավելավճարներ։ Այժմ ՊՍԺ-ն նոր առաջարկ է պատրաստում և մտադիր է […]
Ավելին
«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն շուտ նոր աշխատանք կունենա։ Ինչպես տեղեկացնում ինսայդեր Նիկոլո Սկիրան, 43-ամյա մասնագետը մինչև 2024 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել թուրքական Սուպերլիգան ներկայացնող «Կարագյումրուկի» հետ։ Ստամբուլի Ֆաթիհ համայնքը ներկայացնող ակումբի ղեկավարությունը վստահ է, որ գործարքն ավարտին կհասցնի առաջիկա ժամերին։ Նշենք, որ Պիռլոն այդ պաշտոնում փոխարինելու է Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահ […]
Ավելին
«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չաումենին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «արքայական» ակումբը շատ մոտ է գործարքը վերջնական ավարտին հասցնելուն. «Ռեալի» ներկայացուցիչները բավական հաջող բանակցություններ են վարում «Մոնակոյի» ղեկավարության հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` բանակցությունները շարունակվելու են առաջիկա ժամերին։ Նիկոլո Սկիրան էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ «սերուցքայինները» դեռևս մայիսի […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, ով սույն թվականի հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռոմայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «գայլերը» սերբ կիսապաշտպանի հետ «1+1» ձևաչափով պայմանագիր են համաձայնեցրել։ Աղբյուրի փոխանցմամբ` 33-ամյա կիսապաշտպանի ծառայություններով անձամբ հետաքրքրված է հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, ով Մատիչի հետ աշխատել է […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնի է, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է ակումբից։ Ըստ The Telegraph-ի տեղեկությունների` ֆրանսիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Յուվենտուսն» ու «Ռեալ Մադրիդը»։ Այդուհանդերձ, Պոգբան դեռևս չի շտապում իր ապագայի հարցում և դեռևս չի կողմնորոշվել, թե որ ակումբի կազմում է շարունակելու մրցելույթները։ Նշվում է, որ վերոնշյալ բոլոր ակումբներն էլ […]
Ավելին
Իտալացի անվանի նարզիչ Ջենարո Գատուզոն, հնարավոր է, շուտով նոր աշխատանք ունենա։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Վալենսիան» բանակցություններ է սկսել 44-ամյա մասնագետի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` «չղջիկները» Ռինո Գատուզոյին 2 տարվա պայմանագիր են առաջարկել` մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս 1 տարով երկարաձգելու կետ։ Հավելենք, որ Գատուզոյի վերջին աշխատավայրը եղել է […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Ինտերը», որը մինչև 2024 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել վերջինիս։ Սպասվում է, որ միլանյան ակումբում Մխիթարյանի տարեկան աշխավարձը կկազմի 3.5 մլն եվրո, որին կավելանան նաև տարբեր հավելավճարներ։ Սկիրան Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակով կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Նիլոլո Սկիրան, արգենտինացի ֆուտբոլիստը սկզբունքային համաձայնության է հասել «ներաձուրիների» հետ։ Սպասվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ կկնքի 3 տարվա պայմանագիր, որը կունենա նաև այն ևս 1 տարով երկարաձգելու կետ։ Հաղորդվում է, որ Դիբալան «Ինտերի» կազմում վաստակելու […]
Ավելին
«Խետաֆեի» ձախ պաշտպան Մաթիաս Օլիվերան կարիերան կշարունակի «Նապոլիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, նեապոլիտանական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարելու է 13 մլն եվրո, իսկ նրա հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Սպասվում է, որ ուրուգվայցի պաշտպանը «Նապոլիում» կվաստակի տարեկան 1.4 մլն եվրո աշխատավարձ։ Աղբյուրի փոխանցմամբ` Օլիվերան արդեն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը, ակումբը երկարաձգել է պայմանագիրը Կիլիան Մբապեի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ «Պարի Սեն-Ժերմենը» գործարքի մասին պաշտոնապես հայտարարեց հենց ակումբի երկրպագուների ներկայությամբ` «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում` Լիգա 1-ի վերջին` 38-րդ տուրի շրջանակում «Մեցի» դեմ հանդիպումից առաջ։ Հավելենք, որ, ըստ իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրայի ունեցած […]
Ավելին
1 9 10 11 12 13 21

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023