Միլանը մոտ է ևս մեկ գործարք ավարտին հասցնելուն

Միլանը մոտ է ևս մեկ գործարք ավարտին հասցնելուն

22/07/2023 - 11:22

«Վիլյառեալի» հարձակվող Սամու Չուկվուեզեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերը շատ մոտ են գործարքի հարցում վերջնական համաձայնության հասնելուն։

Աղբյուրի փոխանցմամբ` «ռոսոներիները» ԵՄ անձնագիր չունեցող ֆուտբոլիստների լրացուցիչ տեղը որոշել են լրացնել ոչ թե «Այնտրախտի» նախկին կիսապաշտպան Դայիչի Կամադայի հետ պայմանագիր կնքելով, այլ Չուկվուեզեին ձեռք բերելով։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, ճապոնացի ֆուտբոլիստի հետ պայմանագրի կնքման նախնական համաձայնություն է եղել, որն ավարտին էր հասցրել «Միլանի» նախկին տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին, սակայն վերջինիս փոխարինած Ջորջիո Ֆուրլանին ու Ջոֆրեյ Մոնկադան որոշել են հրաժարվել Կամադայի ծառայություններից։

Ակնկալվում է, որ միլանյան ակուկբը Չուկվուեզեի գործարքի դիմաց «դեղին սուզանավին» կվճարի 28 մլն եվրո, որը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։

Նիգերիացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Հավելենք, որ Սամու Չուկվուեզեն «Վիլյառեալի» սան է, որի կազմում անցկացրել է 207 հանդիպում` դառնալով 37 գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023