Ռեալը տրանսֆերային առաջարկ է կատարել` Արդա Գյուլերին ձեռք բերելու համար

Ռեալը տրանսֆերային առաջարկ է կատարել` Արդա Գյուլերին ձեռք բերելու համար

05/07/2023 - 09:31

«Ֆեներբախչեի» 18-ամյա հարձակվողական ոճի կիսապշտպան Արդա Գյուլերը շարունակում է մնալ եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ռեալ Մադրիդը» երիտասարդ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար տրանսֆերային առաջարկ է կատարել թուրքական ակումբին։

Աղբյուրի փոխանցմամբ` «արքայական» ակումբը գործարքի դիմաց «Ֆեներբախչեին» առաջարկել է 20 մլն եվրո, որը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։

Նշվում է, որ Գյուլերը տվել է «Ռեալի» շարքերը համալրելու համաձայնությունը, սակայն գործարքը կարող է կայանալ միայն այն ժամանակ, երբ «Ֆեներբախչեն» նույնպես ընդունի «սերուցքայինների» առաջարկը։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ «Ֆեներբախչեն» Գյուլերի հաջորդ վաճառքից ունենալու է 20% մասնաբաժին, իսկ «Ռեալը» նրա հետ մինչև 2029 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել։

Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել էր, որ «բլաուգրանան» նույնպես աշխատում է Գյուլերի տրանսֆերն ավարտին հասցնելու ուղղությամբ, սակայն երիտասարդ կիսապաշտպանի համար մղվող պայքարում այժմ «Ռեալն» է ֆավորիտը։

Հավելենք, որ Գյուլերը համարվում է թուրքական ֆուտբոլի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը։ Նա ավարտված 2022/23 մրցաշրջանում «Ֆեներբախչեի» կազմում անցկացրել է 35 հանդիպում` դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Երիտասարդ ֆուտբոլիստը վերջերս նաև առաջին գոլն է խփել Թուրքիայի հավաքականի կազմում` Եվրո-2024-ի որակավորման չորրորդ տուրում գրավելով Ուելսի դարպասը (2:0)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023