«Վեսթ Հեմի» վինգեր Քրիսենսիո Սամերվիլը կտեղափոխվի «Ալ Հիլալ», հաստատում է The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։ Կողմերն ամբողջական համաձայնության են հասել. սաուդյան ակումբը նիդերլանդցի ֆուտբոլիստի տրանսֆերը կգնի 70 միլիոն եվրոյով։ «Մրճահարները» հետագայում նաև տարբեր բոնուսներ կստանան։ Սամերվիլն Էր Ռիյադը ներկայացնող ակումբի հետ արդեն պայմանագիր է ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Նա հուլիսի 21-ին նոր […]
Ավելին
Զինեդին Զիդանը, մեծ հավանականությամբ, կնշանակվի Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ 54-ամյա մասնագետը մինչև 2030թ. օգոստոսի 1-ը պայմանագիր է համաձայնեցրել «Եռագույնների» հետ։ Դիդյե Դեշամն արդեն հայտնել է, որ ԱԱ-2026-ի երրորդ տեղի համար նախատեսված խաղից հետո կլքի ֆրանսիացիների գլխավոր մարզչի պաշտոնը, որը զբաղեցնում է 2012թ. հուլիսից։ Զիդանը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է […]
Ավելին
ՊՍԺ-ն հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռեսի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Փարիզյան գրանդը մինչև 2031թ. հուլիսի 1-ը պայմանագիր է համաձայնեցրել իսպանացի ֆուտբոլիստի հետ։ «Պարի Սեն-Ժերմենը» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար պատրաստվում է տրանսֆերային առաջին առաջարկը կատարել «Բլաուգրանային»։ Կատալոնական գրանդի խաղացողը, բացի ՊՍԺ-ից, առաջարկ է ստացել նաև անգլիական երկու ակումբից։ Տոռեսը «Բարսելոնայում» է 2022թ. հունվարից, […]
Ավելին
«Բավարիան» մոտ է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտպան Նաթանիել Բրաունին ձեռք բերելուն, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Բանակցային գործընթացին ներգրավվել է նաև «Ռեկորդ Մայսթերի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին, որը հեռախոսազրույց է ունեցել 22-ամյա ֆուտբոլիստի հետ։ Բրաունը կողմ է կարիերան մյունխենյան գրանդում շարունակելուն։ Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տվյալներով` գերմանացի պաշտպանը պայմանագիր կստորագրի «Բավարիայի» հետ, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ին։ […]
Ավելին
«Մալյորկայի» հարձակվող Վեդատ Մուրիքին կտեղափոխվի «Ֆեներբահչե», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբներն ամբողջական համաձայնության են հասել։ Թուրքական ակումբը կոսովացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «Լոս Բերմելոնեսին» կվճարի 15 միլիոն եվրո։ Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տվյալներով` 32-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ, որը կսպառվի 2029թ. հուլիսի 1-ին։ Հարձակվողի նախկին ակումբ «Լացիոն» կստանա տրանսֆերի 40 տոկոսը` 7 միլիոն եվրո։ […]
Ավելին
«Յուվենտուսը» լրջորեն հետաքրքրված է «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի ծառայություններով, հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Բիանկոներին» արգենտինացի ֆուտբոլիստին համարում է դարպասապահի դիրքի ամրապնդման գլխավոր թեկնածու։ Թուրինյան գրանդը 33-ամյա դարպասապահի տեղափոխության հարցում բանակցություններ է սկսել «Առյուծների» հետ։ Մարտինեսը խոշոր աշխատավարձ է պահանջում «Յուվենտուսից», բայց ակումբը պատրաստ է վճարել այնքան, որքան ուզում է դարպասապահը։ «Բիանկոներին» «Վիլայի» հետ […]
Ավելին
«Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն հայտնել է, որ Հենրիխ Մխիթարյանն ակումբի հետ ինքնուրույն է բանակցում, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Մխթարյանն անձամբ է բանակցում մեզ հետ։ Բանակցային գործընթացում գործակալ ներգրավված չէ։ Նա լրիվ այլ մակարդակի վրա է»,- ասել է Աուզիլիոն։ 37-ամյա կիսապաշտպանը «Ներաձուրիի» հետ նոր պայմանագիր կստորագրի, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։ Ֆուտբոլիստի […]
Ավելին
«Բարսելոնայի» արդեն նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մոտ է կարիերան «Ֆեներբահչեում» շարունակելուն, սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։ Թուրքական ակումբը լեգենդար ֆուտբոլիստին մինչև 2028թ. հուլիսի 1-ը պայմանագիր է առաջարկել։ Տեղափոխության դեպքում լեհ ֆուտբոլիստը կվաստակի տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ։ Նա Ստամբուլը ներկայացնող ակումբին արդեն հայտնել է, որ պատրաստ է ընդունել առաջարկը։ […]
Ավելին
«Մարսելի» վինգեր Մեյսոն Գրինվուդը կարիերան կարող է շարունակել Իտալիայում, սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման»։ 24-ամյա եզրայինի տրանսֆերի գնումը «Ջալոռոսիի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի հիմնական նպատակն է։ Հռոմեական ակումբը նախնական բանակցություններ է վարել վինգերի ներկայացուցիչների հետ։ Նրան ձեռք բերելուն հավակնում է նաև «Տոտենհեմը»։ Գրինվուդի նախորդ ակումբը` «Մանչեսթեր Յունայթեդը», […]
Ավելին
Դոմենիկտո Տեդեսկոն կգլխավորի «Բոլոնիան», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռոսոբլուն» և իտալացի մասնագետն ամբողջական համաձայնության են հասել։ Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տվյալներով` կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կլինի «2+1» սկզբունքով։ 40-ամյա մարզիչը նախկինում մարզել է «Ֆեներբահչեն», Բելգիայի ազգային հավաքականը, «Լայպցիգը» և այլ ակումբներ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml View this post on […]
Ավելին
1 2 3 28

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026