Պաշտոնական. Սադիո Մանեն տեղափոխվեց Ալ Նասր

Պաշտոնական. Սադիո Մանեն տեղափոխվեց Ալ Նասր

02/08/2023 - 00:14

Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգան երկայացնող «Ալ Նասրի» մամուլի ծառայությունն, ակումբը գնել է «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեին։

«Ալ Նասրը» գործարքի դիմաց «ռեկորդ մայսթերին» վճարել է 30 մլն եվրո։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ սենեգալցի հարձակվողի տարեկան աշխատավարձը լինելու է 40 մլն եվրո։

Մանեն նոր ակումբի կազմում հանդես է գալու «10» համարի մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ «Ալ Նասրի» կազմում են հանդես գալիս նաե Կրիշտիանու Ռոնալդուն, Դավիդ Օսպինան ու Անդերսոն Տալիսկան, իսկ վերջերս ակումբի շարքերը համալրել են Մարցելո Բրոզովիչը, Սեկո Ֆոֆանան ու Ալեքս Տելեսը։

Հավելենք, որ Սադիո Մանեն «Բավարիայի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 38 խաղում դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023