Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը Մալագայի «Լա Ռոսալեդա» մարզադաշտում A խմբի շրջանակում մրցեց Նորվեգիայի դեմ: Հանդիպման ողջ ընթացքում «ֆուրիա ռոխան» ուներ ինչպես խաղային, այնպես էլ տարածքային լուրջ առավելություն՝ մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով: Հանդիպման հերոս դարձավ Իսպանիայի հավաքականի 32-ամյա նորեկ Խոսելուն՝ իր անվան դիմաց գրանցելով դուբլ: Լուիս դե լա Ֆուենտեի թիմի կազմից մեկ անգամ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Էսպանյոլի» դեմ։ Չնայած հանդիպումը բավական անհաջող սկսվեց «արքայական» ակումբի համար և 8-րդ րոպեին հյուրերը Խոսելուի ջանքերով բացեցին հաշիվը, միևնույն է, Կառլո Անչելոտիի թիմը բավական վստահ հանդիպում անցկացրեց և հաղթեց 3:1 հաշվով։ «Սերուցքայինների» կազմից էլ մեկական անգամ աչքի ընկան Վինիսիուսը, Էդեր Միլիտաոն ու Մարկո Ասենսիոն։ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրում կայացավ կատալոնական հերթական դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու «Էսպանյոլը»։ Չնայած հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն, միևնույն է, չկարողացավ կոտրել «թութակների» դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Խավիի թիմի կազմից 7-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկոս Ալոնսոն, իսկ հյուրերի պատասխան գոլը 73-րդ րոպեին խփեց Խոսելուն` դիպուկ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Էսպանյոլի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ կատալոնական ակումբը կարողացավ լուրջ դիմադրութնուն ցույց տալ «սերուցքայիններին» ու տևական ժամանակ պահպանում էր ոչ-ոքի արդյունքը, սակայն Կառլո Անչելոտիի թիմը խաղավերջում երկու գոլ ուղարկեց մրցակցի դարպասը` կորզելով հաղթանակ։ «Արքայական» ակումբի կազմից խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց Վինիսիուսը, իսկ տանտերերի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Կադիսը» սեփական հարկի տակ մրցեց «Ալավեսի» դեմ։ «Կադիսը», չնայած ունենալով տարածքային ու խաղային լուրջ առավելություն, չկարողացավ դա վերածել նաև որակի ու, ցավոք, պարտվեց 0:2 հաշվով։ «Ալավեսի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Խոսելուն` ապահովելով բասկյան ակումբի հաղթանակը։ Հավելենք, որ «Կադիսի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Վարազդատ Հարոյանը։ Այս հաղթանակից հետո «Ալավեսը» […]
Ավելին
Լա լիգայի նոր մեկնարկած մրցաշրջանում պայքարի մեջ մտավ նաև չեմպիոնի գլխավոր հավակնորդներից «Ռեալ Մադրիդը». 1-ին տուրի շրջանակում «արքայական» ակումբը հյուրընկալվելիս մրցեց «Ալավեսի» դեմ։ Չնայած առաջին կեսում մադրիդյան ակումբն ավելի շատ էր տիրում գնդակին (57%), սակայն, կարելի է ասել, խաղը հիմնականում հավասար պայքարում էր ընթանում։ Ամեն դեպքում, նախքան ընդմիջման գնալը գոլեր չտեսանք։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մադրիդը» մրցեց հետնապահների թվում ընթացող «Ալավեսի» դեմ։ Ճիշտ է՝ առաջին կեսում գնդակին ավելի շատ տիրում էր (63%) մադրիդյան ակումբը, սակայն հյուրերն էլ վտանգավոր հակագրոհում էին։ 24-րդ րոպեին «Ալավեսի» ֆուտբոլիստները մոտ էին հաշիվը բացելուն, սակայն նպաստավոր դիրքից վրիպեց Խոսելուն։ 41-րդ րոպեին էլ հաշիվը բացելու իր շանսը ստացավ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրում «Սևիլիան» արտագնա խաղում 1։2 հաշվով առավելության հասավ «Ալավեսի» նկատմամբ և էականորեն բարելավեց դիրքերը մրցաշարային աղյուսակում։ Հատկանշական է, որ հանդիպման բոլոր գոլերը խփվեցին առաջին կաղակեսում։ Խաղի հենց մեկնարկին՝ 3-րդ րոպեին, հյուրերն արդեն հաղթում էին 0։1 հաշվով․ Գոլն իր անվան դիմաց գրանցեց Յուսեֆ Էն-նասրին։ 9 րոպե անց տանտերերի կիսապաշտպան Էդգար Մենդեսը վերականգնեց […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց մրցաշարային աղյուսակի միջնամասում ընթացող «Ալավեսի» դեմ։ Բասկյան ակումբին հաջողվեց բավականին լուրջ անակնկալ մատուցել և հաղթել 1:2 հաշվով։ Հանդիպման հենց մեկնարկից զգացվեց, որ «Ռեալի» համար ծանր հանդիպում է սպասվում, քանի որ արդեն 4-րդ րոպեին Նաչոն սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչի արդյուքնում նշանակվեց […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ մրցում է «Ալավեսի» դեմ։ Հանդիպման 49-րդ րոպեին «արքայական» ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան պարզապես գոլ նվիրեց բասկյան ակումբին` գնդակը փոխանցելով անմիջապես իր առջև կանգնած Խոսելուին, ով էլ հաշիվը դարձրեց 0:2։
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023