Կադիսի խնդիրները շարունակվում են` պարտվելով նաև Ալավեսին

Կադիսի խնդիրները շարունակվում են` պարտվելով նաև Ալավեսին

23/10/2021 - 20:43

Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Կադիսը» սեփական հարկի տակ մրցեց «Ալավեսի» դեմ։

«Կադիսը», չնայած ունենալով տարածքային ու խաղային լուրջ առավելություն, չկարողացավ դա վերածել նաև որակի ու, ցավոք, պարտվեց 0:2 հաշվով։

«Ալավեսի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Խոսելուն` ապահովելով բասկյան ակումբի հաղթանակը։

Հավելենք, որ «Կադիսի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Վարազդատ Հարոյանը։

Այս հաղթանակից հետո «Ալավեսը» վաստակեց 6 միավոր և բարձրացավ 18-րդ հորիզոնական։

«Կադիսն» էլ մնաց 7 միավորով և նահանջեց 17-րդ հորիզոնական։

Հավելենք, որ Ալվարո Սերվերայի թիմը Լա լիգայի շրջանակում արդեն 5 հանդիպում է չի ճաշակել հաղթանակի բերկրանքը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023