Իսպանիան վստահ խաղով ջախջախեց Նորվեգիային🎥

Իսպանիան վստահ խաղով ջախջախեց Նորվեգիային🎥

26/03/2023 - 10:35

Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը Մալագայի «Լա Ռոսալեդա» մարզադաշտում A խմբի շրջանակում մրցեց Նորվեգիայի դեմ:

Հանդիպման ողջ ընթացքում «ֆուրիա ռոխան» ուներ ինչպես խաղային, այնպես էլ տարածքային լուրջ առավելություն՝ մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով:

Հանդիպման հերոս դարձավ Իսպանիայի հավաքականի 32-ամյա նորեկ Խոսելուն՝ իր անվան դիմաց գրանցելով դուբլ:

Լուիս դե լա Ֆուենտեի թիմի կազմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Դանի Օլմոն:

Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Շոտլանդիա 3:0 Կիպրոս

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023