Ռեալը պատրաստ է Էսպանյոլից վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին

Ռեալը պատրաստ է Էսպանյոլից վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին

19/05/2023 - 14:47

«Ռեալ Մադրիդն» սկսել է դիտարկել Կարիմ Բենզեմային փոխարինող փնտրելու տարբերակներ։

Ինչպես տեղեկացնում է Relevo-ն, այդ դիրքի ամրապնդման համար «արքայական» ակումբը մտադիր է ձեռք բերել «Էսպանյոլի» հարձակվող Խոսելուին։

Աղբյուրի փոխանցմամբ` «սերուցքայինները», «Էսպանյոլի» նկատմամբ հարգանքից ելնելով, 33-ամյա հարձակվողին ձեռք բերելու համար դեռևս բանակցություններ չեն սկսել կատալոնական ակումբի հետ, որը պայքարում է տեղը Լա լիգայում պահպանելու համար։

«Ռեալի» ղեկավարները և մարզչական շտաբը 33-ամյա հարձակվողին գնելու հարցում բավական լուրջ է տրամադրված և կարծում են, որ վերջինս կարող է մրցակցություն առաջարկել Բենզեմային։

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դեռևս նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ էր ակումբի ղեկավարությանը խնդրել ձեռք բերել նոր կենտրոնական հարձակվողի և, պայմանավորված Էդեն Ազարի վատ մարզավիճակով, իտալացի մասնագետը թիմում ցանկանում է նաև նոր վինգեր տեսնել։

Նշենք, որ Խոսելուն արդեն հանդես է եկել «Ռեալի» համակարգում և 2009-12 թթ. պաշտպանել է «արքայական» ակումբի երիտասարդական թիմի` «Կաստիլիայի» գույները, որի կազմում անցկացրել է 73 հանդիպում և դարձել 40 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Իսպանացի հարձակվողը նաև 2 գոլ է խփել «Ռեալի» հիմնական թիմում անցկացրած 2 խաղում։

Վետերան հարձակվողն ընթացիկ մրցաշրջանից առաջ համալրեց «Էսպանյոլի» շարքերը, որի կազմում դաշտ է դուրս եկել 35 անգամ` դառնալով 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելացնենք, որ սույն թվականի մարտի 25-ին Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում Նորվեգիայի դեմ կայացած խաղում (3:0) Խոսելուն նաև նորամուտը նշեց Իսպանիայի հավաքականի կազմում և դարձավ դուբլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023