Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Բարսելոնան» E խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Բենֆիկայի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ արդեն 3-րդ րոպեին «Բենֆիկայի» ֆուտբոլիստները Դարվին Նունյեսի խփած գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։ Բաց թողած գոլից անիջապես հետո կատալոնական ակումբն սկսեց տիրել նախաձեռնությանը և նախքան ընդմիջման գնալը մի շարք գոլային պահեր ստեղծեց, սակայն Ռոնալդ Կուկանի սաներին ոչ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Լևանտեի» դեմ։ Կատալոնական ակումբը հանդիպման հենց մեկնարկում երկու գնդակի առավելություն ստացավ. 6-րդ րոպեի աչքի ընկավ Մեմֆիս Դեպայը, իսկ 14-րդ րոպեին` Լյուկ Դե Յոնգը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ «բլաուգրանասն» ուներ խաղային տոտալ առավելություն, որևէ հնարավորություն չէր տալիս մրցակցին, ստեղծեց բազում գոլային պահեր և կարող էր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, Լիգա 1-ը ներկայացնող «Ռեյմսի» գլխավոր մարզիչ Օսկար Գարսիան, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Աղբյուրի փոխանցմամբ` 48-ամյա մասնագետը համարվում է «Բարսելոնան» գլխավորելու թեկնածուներից մեկը։ Օսկար Գարսիայի թեկնածությունը քննարկվել է կատալոնական ակումբի ղեկավարության կողմից, և Ժոան Լապորտան պատրաստ է նրան պայմանագիր առաջակել, եթե «բլաուգրանասի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պաշտոնանկ արվի […]
Ավելին
«Բարսելոնայում», հնարավոր է, շուտով մարզչական փոփոխություն տեղի ունենա։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, կատալոնական ակումբը մտադիր է Ռոնալդ Կումանին հեռացնել զբաղեցրած պաշտոնից։ Աղբյուրի փոխանցմամբ` այդ ամենով պայմանավորված` կատալոնական ակումբը կապ է հաստատել Ռոբերտո Մարտինեսի հետ, ով գլխավորում է Բելգիայի հավաքականը։ Կողմերի միջև դեռևս պաշտոնական բանակցություններ չեն սկսվել, սակայն «Բարսելոնայի» ներկայացուցիչները նրան հարցրել են, թե ինչպես է […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Կադիսի» դեմ։ Հանդիպման առաջին կեսում, ճիշտ է, «Բարսելոնան» ուներ տարածքային առավելություն (78%), սակայն գրեթե գոլային պահեր չկային ու կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։ Երկորդ խաղակեսն առաջինի հակապատկերն էր. ընթանում էր դինամիկ ֆուտբոլ` փոխնիփոխ գրոհներով։ Երկրորդ կեսի առաջին իսկ վտանգավոր գրոհով «Կադիսի» ֆուտբոլիստները կարող էին բացել […]
Ավելին
«Արսենալի» ու «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին, ով ներկայումս Բելգիայի հավաքականում ընդգրկված է Ռոբերտո Մարտինեսի մարզչական շտաբում, կատալոնական ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուրից մեկն է լինելու, եթե Ռոնալդ Կումանը հեռացվի գլխավոր մարզչի պաշտոնից։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «բլաուգրանասը» 2017 թ. արդեն մեկ անգամ դիտարկել է ֆրանսիացի մասնագետի տարբերակը, երբ Լուիս Էնրիկեն հեռացել էր ակումբից, սակայն, […]
Ավելին
Ինչպես արդեն տեղյակ եք, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը սեպտեմբերի 22-ին ներկայացել է մամուլի ասուլիսի, սակայն, լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն, հանդես է եկել հայտարարությամբ ու լքել սրահը։ Ըստ AS-ի ունեցած տեղեկությունների` հոլանդացի մասնագետն իր ելությը չի համաձայնեցրել ակումբի մամուլի բաժնի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` Կումանի ելույթն անակնկալ է եղել ինչպես այդ բաժնի աշխատակիցների, այնպես էլ ԶԼՄ-ների […]
Ավելին
Սեպտեմբերի 25-ին` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած, Լա լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս կմրցի «Կադիսի» դեմ։ Այդ խաղի նախօրեին պետք է կայանար կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի մամուլի ասուլիսը, սակայն, լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն, հոլանդացի մասնագետը կարդաց նախապես պատրաստված հայտարարությունը և հեռացավ։ «Ակումբն իմ օրոք գտնվում է վերականգնողական փուլում, իսկ սպորտային արդյունքները կապված են […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Գրանադայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը. «Տնային խաղերից առաջ մտածում ես միայն հաղթանակի մասին, սակայն այս անգամ խաղի հենց մեկնարկից ամեն ինչ բարդացավ։ Մենք ստիպված էինք խաղալ մի թիմի դեմ, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Գրանադայի» դեմ։ Հանդիպումն անչափ անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 2-րդ րոպեին «Գրանադայի» ֆուտբոլիստները Դոմինգուշ Դուարտեի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում «Բարսելոնան» ուներ տարածքային հսկայական առավելություն ու գնդակին տիրում էր ժամանակի 78%-ը, սակայն «բլաուգրանասի» ֆուտբոլիստների խաղը […]
Ավելին
1 4 5 6 7 8 19

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023