Յորդի Կրոյֆը Լապորտային համոզել է վերջին շանսը տալ Կումանին

Յորդի Կրոյֆը Լապորտային համոզել է վերջին շանսը տալ Կումանին

06/10/2021 - 13:33

Հայտնի է դարձել, թե ով է ազդել «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի` ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կուկանին կրկին աջակցություն ցույց տալու հարցում։

Ինչպես տեղեկացնում է CCMA-ն, Լապորտայի որոշմավրա ազդել է Կումանի հայրենակիցը` Յորդի Կրոյֆը, ով «բլաուգրանասի» նախագահի սպորտային հարցերով խորհրդականն։

Չեմպիոնների լիգայի շրջանակում «Բենֆիկայից» կրած պարտությունից հետո (0:3) Լապորտան որոշել էր պաշտոնանկ անել հոլանդացի մասնագետին, սակայն հոկտեմբերի 1-ին` «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղից առաջ (0:2), 59-ամյա ֆունկցիոները զանգահարել է Կումանին և աջակցություն հայտնել նրան։

TV3-ն էլ հայտնում է, որ Լապորտան, նախքան Կումանին զանգահարելը, իր աջակիցների հետ քննարկել է ակումբի գլխավոր մարզչի ճակատագիրը, որոնց թվում է եղել նաև Յորդի Կրոյֆը, ով էլ «բլաուգրանասի» նախագահին համոզել է, որպեսզի Լապորտան վերջին շանսը տա հոլանդացի մասնագետին։

Կրոյֆն այդ հանդիպմանը հստակ ակնարկներ է բերել, որ «Բարսելոնայի» խաղը շուտով բարելավվելու է` կապված վնասվածք ունեցող ֆուտբոլիստների վերադարձով։ Խոսքը Սերխիո Ագուերոյի, Ուսման Դեմբելեի, Ժորդի Ալբայի և Անսումանե Ֆաթիի մասին է։

Հավելենք, որ Յորդի Կրոյֆը «Բարսելոնայի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Յոհան Կրոյֆի որդին է, ով իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում 1994-96 թթ. նույնպես հանդես է եկել կատալոնական ակումբի կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023