«Ինչո՞ւ` ոչ». Ռեալի լեգենդը դեմ չէ գլխավորել Բարսելոնան

«Ինչո՞ւ` ոչ». Ռեալի լեգենդը դեմ չէ գլխավորել Բարսելոնան

02/10/2021 - 10:58

«Ռեալ Մադրիդի» լեգենդար նախկին կիսապաշտպան Գուտին նշել է, որ դեմ չի լինի գլխավորել «Բարսելոնան» և խոսել է կատալոնական ակումբում ստեղծված իրավիճակի մասին.

«Ռոնալդ Կումանը բարդ իրավիճակում է հայտնվել։ Հաճախ վատ արդյունքները կախված չեն միայն մարզչից։ «Բարսելոնան» ծանր ֆինանսական վիճակում է հայտնվել, ինչը դժվարություններ է առաջացնում։

Կգլխավորե՞ի «Բարսելոնան»։ Ինչո՞ւ` ոչ։ Ես ցանկանում եմ մարզել և մարդկանց ցույց տալ, որ, բացի նախկին ֆուտբոլիստ լինելուց, ունեմ նաև բոլոր անհրաժեշտ որակները, որպեսզի հաջողություններ գրանցեմ որպես մարզիչ»,- Գուտիի խոսքերը մեջբերում է AS-ն։

Հիշեցնենք, որ Գուտին «Ռեալի» մարզադպրոցի նախկին սան է, որի կազմում հանդես է եկել 1996-2010 թթ. և ակումբի մարզաշապիկով անցկացրել է 542 հանդիպում` դառնալով 77 գոլի և 90 գոլային փոխանցման հեղինակ։

Գուտին 2010-2011 թթ. հանդես է եկել նաև թուրքական «Բեշիկթաշի» կազմում (40 խաղ, 12 գոլ, 14 գոլային փոխանցում)։

Իսպանացի նախկին կիսապաշտպանը, որպես գլխավոր մարզիչ, տարբեր տարիների մարզել է «Ռեալի» Մ-18 և 19 տարեկանների թիմերը, ինչպես նաև «Ալմերիան»։ Նա 2020 թ. հունիսից գործազուրկ է։

Որպես գլխավոր մարզչի օգնական` աշխատել է «Ռեալի» Մ-17 տարեկանների թիմում և «Բեշիկթաշում»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023