Կումանի դրամատիկ արձագանքը Սուարեսի խփած գոլից հետո🎥

Կումանի դրամատիկ արձագանքը Սուարեսի խփած գոլից հետո🎥

03/10/2021 - 01:16

Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

Մադրիդյան ակումբի կազմից հանդիպման 44-րդ րոպեին աչքի ընկավ Լուիս Սուարեսը, ով գրավեց իր նախկին թիմի դարպասը։

Ուրուգվայցի հարձակվողի գոլից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, ով, որակազրկման պատճառով, խաղին հետևում էր «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտի տրիբունայից, չկարողացավ զսպել էմոցիաները և ձեռքով փակեց դեմքը։

Հիշեցնենք, որ Ռոնալդ Կումանը, երբ գլխավորեց «Բարսելոնան», չցանկացավ թիմում պահել Սուարեսին` պատճառաբանելով, թե թիմի կազմը երիտասարդացման կարիք ունի։ Վերջինս էլ 6 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ատլետիկո»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023